Ծանր է Փաշինյանի վիճակը

Ծանր է Փաշինյանի վիճակը

Tue, 11 Aug 2026 15:15:04 +0400


Ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը։ Ծանրն այն բառը չէ, և սովորական բառամթերքով հնարավոր չէ նկարագրել։
Շեքսպիրի հերոսը կասեր՝ «Լինել, թե չլինել, այս է խնդիրը․․․»։ Փաշինյանն այստեղ վերջակետ կդներ և չէր շարունակի՝ «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ», որովհետև նրան չի հետաքրքրում հոգեպես ազնիվ լինելը։ Նրան միայն մի բան է հուզում՝ անպայմա՛ն լինել։ Ինչ գնով ուզում է՝ լինե՛լ։ Ու նրա խաղը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հենց դա է վկայում։

Բայց ողբերգության մեջ գալիս է մի պահ, երբ հանգուցալուծումն անխուսափելի է, և պետք է որոշել՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ։ Իսկ վերջնական որոշումը կարող է գուժել Փաշինյանի «չլինելը»։ Հենց դրա համար ասում է՝ մի քիչ էլ սպասենք։ Ինչքան հնարավոր է՝ երկարաձգել իր լինելը։

Գալուզինն արդեն հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։
Բայց ինչո՞ւ։

Շեքսպիրյան ողբերգություն։ Չէ՞ որ ինքը այնքան լավ է խաղում երկուսի միջակայքում։ Եթե թեքվի մի կողմի վրա, մյուս կողմը «սուր կհանի»։ Այսօր խաղն արդեն հասել է 50/50-ի։ Գրեթե հավասարեցնել է ուզում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շեմերը։
Ազգային ժողովում՝ «փայլուն հանդուրժողականություն է»։ Ընդդիմությանն այնպես են խփում, որ հետքը չերևա, բայց դա չի խանգարում մյուս կողմի խաթրն էլ առնել՝ Կաթողիկոսն է հետապնդվում, նոր քրեական գործեր են շարվում․․․ Եվ նրանցից շատերը, ովքեր հետապնդվում ու ձերբակալվում են, ռուսական կողմնորոշում ունեն։
Փաշինյանին երկու կողմից էլ զգուշացնում են՝ ժամանակը սպառվում է։

Սա է ամբողջ ողբերգությունը։ Նա ուզում էր լինել բոլորի հետ՝ այնքան, որքան իրեն ձեռնտու է։ Բայց աշխարհաքաղաքականությունը սուպերմարկետ չէ, որտեղ կարող ես մի դարակից վերցնել անվտանգությունը, մյուսից՝ եվրոպական աջակցությունը, երրորդից՝ քաղաքական լեգիտիմությունը։ Վերջում հաշիվը ներկայացվում է։
Եվ Գալուզինի հայտարարությունն այդ հաշվի առաջին թերթիկն է։

Ահա թե ինչու այսօր Փաշինյանի վիճակն իսկապես ծանր է։ Նա կանգնած է ընտրությունը հետաձգելու հնարավորության կորստի առաջ։ Ու որքան էլ փորձի ձգել, որքան էլ նոր ձևակերպումներ գտնի, որքան էլ «մի քիչ էլ սպասենք» ասի, մի բան արդեն ակնհայտ է՝ թպրտալու տեղը գնալով փոքրանում է։

Եվ հիմա հարցն արդեն միայն ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն չէ։

Հարցն այն է՝ որքա՞ն կարող է պետության արտաքին քաղաքականությունը մնալ անձնական քաղաքական գոյատևման գործիք։
Պետության ռազմավարական հարցերը հնարավոր չէ անվերջ թողնել «հետո»-ի վրա՝ միայն սեփական իշխանության «հիմա»-ն երկարացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը Sat, 07 Nov 2026 18:15:42 +0400 Լիբերալ…

12 րոպե ago

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ Sat, 07 Nov 2026…

27 րոպե ago

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները Sat, 07 Nov 2026 17:45:52 +0400 Նոյեմբերի 5-ի…

42 րոպե ago

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ Sat, 07 Nov 2026 17:37:29…

50 րոպե ago

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան Sat, 07 Nov 2026 17:30:09 +0400 Այսօր՝ նոյեմբերի…

58 րոպե ago

Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել

Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել Sat, 07 Nov 2026 17:15:36 +0400 Երեկ…

1 ժամ ago