Մակրոնը Փաշինյանի՞ց է սուտ խոսելը սովորել․ քանի նախագահ է այցելել Հայաստան Մակրոնից առաջ

Մակրոնը Փաշինյանի՞ց է սուտ խոսելը սովորել․ քանի նախագահ է այցելել Հայաստան Մակրոնից առաջ

Mon, 04 May 2026 19:45:50 +0400


Մեզ թվում էր միայն Նիկոլ Փաշինյանն է այդքան հաճախ ստում եւ անպատասխանատու հայտարարություններ անում։ Պարզվեց՝ այս գործում նրանից հետ չի մնում նաեւ Ֆրանսիայի տխրահռչակ նախագահը, որի ռեյտինգն այժմ իր հայրենի երկրում պատմական մինիմումին է հասել։

Էմանուել Մակրոնն այսօր մի հանճարեղ միտք է արտահայտել, որը ոչ միայն սուտ է, այլեւ ամոթալի սուտ է եւ չի սազում նման մեծ եւրոպական երկիր ներկայացնող ղեկավարին։ Ասել է․ «Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին դեմքերի այցեր, շատ խոսուն է»։

Մենք ընդամենը 5 րոպե ծախսեցինք եւ պարզեցինք, որ Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահներն այցելել են Հայաստան եւ հիմնականում պետական, այսինքն՝ ամենաբարձր մակարդակի այցերով։

Այսպես․ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին պետական այցով Երեւան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ Երեւանի օդակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը Ժակ Շիրակի պատվին ճաշկերույթ է կազմակերպվել: Ֆրանսիայի նախագահը բանակցություններ է անցկացրել Հայաստանի ղեկավարության հետ, Երեւանի կենտրոնում մասնակցել է Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը, այցելել է Ծիծեռնակաբերդ, հյուրընկալվել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:Այդ օրերին նաեւ Ֆրանսիայում ընթանում էր Հայաստանի ազգային տարին, որը կրում էր «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը: Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է հոկտեմբերի 1-ին: Այս այցի մասին շատ լավ հիշում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նրա մահվան առիթով ասել էր․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

34 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

43 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

48 րոպե ago