Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան

Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան

Mon, 04 May 2026 19:51:17 +0400


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քաղաքական հետապնդման պատճառով գտնվում է կալանավայրում, ծավալուն աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին:

«Սրբազան պայքարի» էջում նախաբանից հատված է հրապարակվել.

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» (Եփես Զ:13)

Այսօր պատերազմի և խաղաղության թեման հասկանալի պատճառներով դարձել է առաջնային, ավելի ճիշտ` գերառաջնային: Այս շատ բնական թեման հանկարծ ապոկալիպտիկ նշանակություն է ստացել մեր կյանքում:

Իսկ ինչո՞ւ է այսօր այն դարձել գերառաջնային, չէ՞ որ «խաղաղություն է հաստատված, այլևս «խաղաղություն է»: Շատ պարզ պատճառով. իշխող խմբակը, տապալած լինելով իր բոլոր խոստումները, այժմ էլ փորձում է իրեն հատուկ խաբեությամբ ու ստով «քվեներ» գողանալ` հանրությանը վախեցնելով պատերազմով կամ դրա բերած արհավիրքով (սա մեկ անգամ արդեն լսել ենք Ոսկեպար-Կիրանցում, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը պատերազմով սպառնում էր իրեն իսկ ընտրած ժողովրդին):

Սա շատ ընդունված փորձառություն է (practice) հատկապես կաղացող, թույլ կամ բռնապետական իշխանություն ունեցող երկրներում, երբ վախի մթնոլորտի ձևավորմամբ փորձ է արվում կառավարել և վերահսկել հասարակական տրամադրությունները` հուսահատեցնել և մղել հարմարվելու այն իրականության հետ, որ հենց տվյալ իշխանությունն է ստեղծել:

Այսպիսի վարչախմբին հատուկ է թե’ ներքին, և թե’ արտաքին թշնամու ահռելիության և սեփական ժողովրդի անզորության արհեստական կերպարի ստեղծումը` բնականաբար միևնույն ժամանակ հանդես գալով որպես այս անզորության «միակ պաշտպանը» և խաղաղության «միակ գրավականը»: Մեր դեպքում կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը հավակնում է ասել «խաղաղությունը ես եմ»:

Թե ինչ է ասում այսօրվա չարիքի խմբակը, ամբողջությամբ պարզ է. փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգությունը ներկայացնել որպես պատմական նվաճում, պատմական ամոթն ու խայտառակությունը` պատմական հերոսություն, պատմական ձախողումը` պատմական անհրաժեշտություն և հաջողություն, պատմական ստրկամտությունը` պատմական ազատագրում, պատմական սուտն ու կեղծիքը` պատմական ճշմարտություն և արդարություն, և վերջապես պատմական պարտությունը` պատմական հաղթանակ:

Ինչպես նշեցի, իրենց հետ ամեն ինչ առավել քան պարզ է, քանի որ «նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում… նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59:7-8), և քանի որ «ամբարիշտներն ու անօրենություն գործողները իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, բայց սրտերում չարություն է» (Սաղմ. 27:3)

Ես կփորձեմ որքան հնարավոր է համառոտ կերպով անդրադառնալ սուրբգրային ընկալմանը և հոգևոր փորձառությանը խաղաղության, պատերազմի, ինչպես նաև նահատակության մասին` որպես էութենական և գոյաբանական (օնթոլոգիական) իմաստով հիմքը և բացարձակ ճշմարտությունը սույն կարևոր թեմաների:

Շարունակելի…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վալոդյա Գրիգորյանը դեռ շնչում էր, հետո փախա. Գործով մեղադրյալ

Վալոդյա Գրիգորյանը դեռ շնչում էր, հետո փախա. Գործով մեղադրյալ Wed, 25 Nov 2026 12:45:37 +0400…

8 րոպե ago

«Հրապարակ». Մի տեղ խոնարհվում ենք մեզ պաշտոն ու փող բաշխողի առջեւ, մի տեղ մոմ վառում, որ ներվի գողոնը

«Հրապարակ». Մի տեղ խոնարհվում ենք մեզ պաշտոն ու փող բաշխողի առջեւ, մի տեղ մոմ վառում,…

8 րոպե ago

«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել

«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել Wed, 25 Nov 2026 12:15:57 +0400 Նոյեմբերի 29-ին…

37 րոպե ago

«Հրապարակ». Մերժելով ՔՊ-ի առաջարկը՝ ընդդիմությունը պետք է ինքն օրակարգ ձեւավորի

«Հրապարակ». Մերժելով ՔՊ-ի առաջարկը՝ ընդդիմությունը պետք է ինքն օրակարգ ձեւավորի Wed, 25 Nov 2026 11:45:00…

1 ժամ ago

Ես էդպիսի բա՞ն եմ ասել. Ինչպես է Փաշինյանը ինքն իրեն հակասում

Ես էդպիսի բա՞ն եմ ասել. Ինչպես է Փաշինյանը ինքն իրեն հակասում Wed, 25 Nov 2026…

1 ժամ ago

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սկանդալային գործով նիստը շարունակվում է

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սկանդալային գործով նիստը շարունակվում է Wed, 25 Nov 2026 11:24:12 +0400 Latest…

1 ժամ ago