Գոհար Մելոյանը «Մեր ձևով»-ից 2 մլն աշխատավարձ է ստացել

Գոհար Մելոյանը «Մեր ձևով»-ից 2 մլն աշխատավարձ է ստացել

Mon, 04 May 2026 19:53:31 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում 3-րդ տեղում գտնվող Գոհար Մելոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր՝ կուսակցության ղեկավար մարմնին անդամակցելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Նա հայտարարագրել է Աբովյան քաղաքում գտնվող առանձնատուն, որը նվիրատվություն է ստացել 2024թ. հունիսին։ Նա առանձնատան միակ սեփականատերն է, իսկ որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է Երևանում գտնվող բնակարան և բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք։ Մելոյանը Վահագն Գրիգորյանից 2022թ-ին արժեթղթերի բաժնետոմս է ձեռք բերել՝ 25 հազար դրամով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 39 հազար 812 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 4,7 հազար դոլար և 7,9 մլն դրամ։ Որպես եկամուտ հայտարարագրել է 6,5 մլն դրամ, որը գոյացել է գույքի վաճառքից, «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ»-ից ստացել է 150 հազար դրամ, իսկ «ՄԵՐ ՁԵՎՈՎ»-ից` 2 մլն 21 հազար 600 դրամ աշխատավարձ։

Մելոյանը 1 մլն 291 հազար 732 դրամ վարկ է ունեցել, որը 2025 թ-ի ընթացքում ամբողջությամբ մարել է։ Նա ունի նաև հիփոթեքային վարկ, որի մնացորդը կազմում է 18 մլն 526 հազար 543 դրամ։

Մելոյանի ամուսինը՝ Հայկ Սարգսյանը, աշխատում է «ՊԱՄԳ» ՓԲԸ-ում, որպես գլխավոր իրավախորհրդատու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

2 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

3 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

3 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

3 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

3 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

3 ժամ ago