Թե որ երկրի ղեկավարը՝ ոգևորության պահին ինչ հայտարարություն կանի, էական չէ

Թե որ երկրի ղեկավարը՝ ոգևորության պահին ինչ հայտարարություն կանի, էական չէ

Mon, 04 May 2026 22:45:44 +0400


Ութ տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց ապառիսկայնացնել երկիրը»,- նշեց նա։

Ինչո՞ւ է Մակրոնը նման հայտարարություններ անում, արդյո՞ք նրա պնդումները համապատասխանում են իրականությանը։ Զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։

– Մակրոնը պնդում է, որ մինչ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ է եղել` արբանյակ, և միայն Փաշինյանի գալուց, աղետաբեր պատերազմից ու Արցախը հանձնելուց հետո մենք վերջապես միջազգային հանրության կողմից ընկալվում ենք որպես ազատ ու անկախ պետություն։

– Գիտեք` նախկինում շատ հավասարակշռված քաղաքականություն է վարվել։ Մեր վարած արտաքին քաղաքականությունը չափազանց հավասարակշռված է եղել, և դա իհարկե մեր շահերից է հենց բխել։ Ռուսաստանի Դաշնությունն, այո, մեր դաշնակիցն է եղել, սակայն հարկ է հիշեցնել, որ այդ մենք ենք եղել ՍԵՊԱ-ի նախագծի նախաձեռնողը, այդ փաստաթղթերի ընդունողը։ Թե եվրոպական երկրների հետ, թե Ռուսաստանի հետ մենք ունեցել ենք հավասարակշռված քաղաքականություն։ Մշտապես մեր իշխանավարման ժամանակ արձանագրել ենք, որ բալանսավորված քաղաքականությունը բխում է ՀՀ-ի շահերից։ Մենք չենք արել այնպիսի կտրուկ քայլեր, որոնք կվնասեին պետությանը։ Հենց դա էր պատճառը, որ մենք ունեինք, թե անկախ Հայաստան և թե Արցախի Հանրապետություն, որն այսօր ցավոք չունենք։ Եթե փաստերը դնում ենք մեր առաջ և առաջնորդվում ենք դրանցով, ապա չենք կարող չասել, որ մեր ժամանակ շատ ավելի ճիշտ ու օգտակար արտաքին քաղաքականություն է վարվել։ Այսօր թե որ երկրի ղեկավարը՝ ոգևորության պահին ինչ հայտարարություններ կանի, դա էական չէ, թե ով էր ճիշտ` ցույց կտա ժամանակը։ Ցավոք, մենք ականատես ենք լինում այնպիսի արդյունքների, որոնք միմիայն վնասում են Հայաստանը։ Զելենսկիի, Մակրոնի և մյուսների ելույթները, որոնք այսօր արվում են Երևանում, բացառապես վերաբերում են իրենց երկրներին, իրենց պետության շահերին։ Նրանք, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, բացառապես իրենց պետության շահերով են առաջնորդվում։ Եվ առհասարակ, ցանկացած մարդ եթե ուզում է անալիզ անել, ապա պետք է փաստերով առաջնորդվի, այլ ոչ թե դատարկ ելույթներով։ Իհարկե, լավ է, որ երկիրը տարբեր ուղղություններով առաջ գնա, տարբեր երկներից պաշտոնյաներ հյուրընկալի և այլն, բայց այդ ամենը չի կարելի անել երկրի տարածքների հաշվին, կորուստների հաշվին, որոնք մենք այժմ ունենք։

– Իսկ ի՞նչ կտա եվրոպացիների այցը, այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետությանը՝ գործնականում։ Ռուսաստանը լավ դաշնակից չէ, որևէ մեկս չենք հերքում, բայց Հայաստանը ցայսօր բազում կախվածությունների մեջ է ՌԴ-ից։ Ի՞նչ կտան մեզ եվրոպացիները, օրինակ, ռուսական գազի և շուկայի դիմաց։

– Մենք ևս տարիների ընթացքում երբեմն հիասթափություններ ապրել ենք մեր դաշնակցի վարքագծից, բայց այն կախվածությունը, որ մենք ունենք ՌԴ-ից, դա նշանակում է, որ որևէ կերպ չենք կարող այրել կամուրջները։ Տարիների աշխատանքի արդյունք է մեր տնտեսական կապը ՌԴ-ի հետ և այն շատ մեծ է։ Եթե որևէ տնտեսական սանկցիա, կամ սանկցիաներ կիրառի Ռուսաստանը մեր դեմ, ապա անմիջապես հայ ժողովուրդն իր կաշվի վրա կզգա դա։ Ասեմ ավելին՝ արդեն իսկ որոշ հարցերում զգում ենք։ Զելենսկին ելույթ ունեցավ Ռուսաստանի դեմ։ Նա բացառապես իր երկրի շահերից է խոսում ամեն տեղ։ Նա Հայաստանում ևս այդ հարթակը օգտագործում է Ուկրաինայի շահերն առաջ տանելու հարցում։ Նա ինչպես միշտ Եվրոպայից օգնություն է խնդրում և ակնարկներ անում ԱՄՆ-ին։ Նա ոչ մի տեղ հենց այնպես չի հայտնվում, և ամենուր խոսում է իր երկրի շահերից, ի տարբերություն ոմանց։ Չեմ կարծում, որ նրա այցը Հայաստան մեզ ինչ-որ բան կտա՝ դրական իմաստով։

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Զելենսկիից լիքը բան ունի սովորելու՝ որպես իր երկրին նվիրված առաջնորդ։

– Նիկոլ Փաշինյանի դեպքում նվիրվածության մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Բոլոր իր քայլերը, հայտարարությունները և գործողությունները, որոնք արվել են այս ութ տարիների ընթացքում, բացառապես եղել է հայ ժողովրդի դեմ։ Երգ ու պարով, ծափահարություններով չի որոշվում երկրի իրական վիճակը, այլ տարածքներով, ուժով, բանակով, որը ժամանակի ընթացքում պարզապես կորցնում ենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան

«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Tue, 05 May 2026…

2 ժամ ago

Մոտենում են պատերազմի վերսկսմանը

Մոտենում են պատերազմի վերսկսմանը Tue, 05 May 2026 23:30:12 +0400 Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտենում…

2 ժամ ago

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը Tue, 05 May 2026 23:15:01 +0400 Երևանի Կենտրոն…

2 ժամ ago

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի Tue, 05 May 2026 23:00:56 +0400 Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել…

2 ժամ ago

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Tue,…

3 ժամ ago

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել Tue, 05 May 2026 22:30:01 +0400 Ամերիկյան դատարանը մեղավոր…

3 ժամ ago