«Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից

«Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից

Tue, 05 May 2026 08:10:20 +0400


Անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպմանը, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվող գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես Ադրբեջանի օգնությամբ հաղթահարել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները, ավելի ճիշտ` լրացնել բացը եւ հայկական արտադրանքն իրացնել ադրբեջանական շուկայում։

Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ վարչախմբի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանը որոշակի խոչընդոտներ է ստեղծել հայ տնտեսվարողների համար, մի շարք ապրանքատեսակների ներմուծումը կա՛մ դադարեցվել է, կա՛մ էլ ծավալներն են նվազել, սպասվում է, որ առաջիկայում այս սահմանափակումներն ավելի մասշտաբային են դառնալու, մանավանդ` Զելենսկու այցից հետո։

Ուստի հայ գործարարներին իշխանության դեմ չհանելու նպատակով Փաշինյանը որոշել է նրանց սիրտը շահել եւ օգնության է կանչել Իլհամ Ալիեւին, որը պետք է նվազեցնի ռուսական շուկայից մեր կախվածությունը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկերը: Բնականաբար, դրա դիմաց Ալիեւը քաղաքական զիջումներ կկորզի Նիկոլ Փաշինյանից, բայց նա դեմ չէ Ադրբեջանին նոր զիջումների գնալուց, միայն թե Ռուսաստանի հետ ոչ մի շփում չունենա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը, որի գլխավորած պատվիրակության կազմում նաեւ ադրբեջանցի գործարարներ կային։ Նրանք Աղվերանում գաղտնիության քողի ներքո հանդիպել էին հայ գործարարներից ոմանց հետ։

Մասնակցածների ամբողջական կազմը մեզ հայտնի չդարձավ, միայն հրապարակվեց, որ մասնակցել են Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ոչ թե կաթողիկոսական գահն է թափուր, այլ քո գլխի տեղը

Ոչ թե կաթողիկոսական գահն է թափուր, այլ քո գլխի տեղը Tue, 04 Aug 2026 14:45:53…

7 րոպե ago

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար Tue, 04 Aug 2026 14:41:51 +0400 Համաշխարհային…

11 րոպե ago

Թուրքիա գնացած շատ երիտասարդների են հավաքագրել, Ռուբինյանը հերքեց

Թուրքիա գնացած շատ երիտասարդների են հավաքագրել, Ռուբինյանը հերքեց Tue, 04 Aug 2026 14:41:10 +0400 Latest…

12 րոպե ago

Բաքուն չպիտի որոշի՝ մեր Սահմանադրությունը ինչպիսին լինի

Բաքուն չպիտի որոշի՝ մեր Սահմանադրությունը ինչպիսին լինի Tue, 04 Aug 2026 14:33:29 +0400 Latest news…

19 րոպե ago

ՌԴ-ում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը

ՌԴ-ում կասեցրել են Հայաստանից ներմուծված ևս 70 հազար շիշ ըմպելիքի իրացումը Tue, 04 Aug 2026…

22 րոպե ago

Չեմպիոնների լիգան՝ Երևանում. ինչ է սպասվում այսօր

Չեմպիոնների լիգան՝ Երևանում. ինչ է սպասվում այսօր Tue, 04 Aug 2026 14:15:03 +0400 Այսօր՝ օգոստոսի…

38 րոպե ago