«Հրապարակ»․ Էդիտա Գզոյանը փոխել է որոշումը

«Հրապարակ»․ Էդիտա Գզոյանը փոխել է որոշումը

Tue, 05 May 2026 08:05:02 +0400


Մարտի 18-ին գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը` տնօրենի պաշտոնից սկանդալային հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտեւի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի: Մեր տեղեկություններով, նրան առաջարկել էին արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ եւ աշխատել թանգարանում։

Սակայն տեղեկացանք, որ շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաեւ գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում եւ չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ինստիտուտի գիտաշխատող, նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով ՀՑԹԻ-ից Գզոյանի հեռանալու որոշման մասին լուրին, նշեց․ «Ինձ հետ չի կիսվել այդ որոշմամբ, ասել է, որ մայիսը կգա, կգամ` կտեսնենք, բայց եթե դուք այդ տեղեկությունն ունեք, ուրեմն մի բան կա, չգիտեմ։ Հիմա երբեմն գալիս է ինչ-որ գործերով, նաեւ ընկերուհիներ ունի այստեղ, երեւի նրանց հետ է ավելի շատ շփվում։ Ես նրա հետ շփվում եմ հիմնականում Ամերիկյան համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք»։

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում նրան ուղեկցել էր, խոսել արցախյան հիմնահարցի մասին եւ գիրք նվիրել նրան, ինչից հետո Փաշինյանը հրահանգել էր՝ նրան ազատել աշխատանքից։ Գրել էինք նաեւ, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տիրապետում իրավիճակին, չի շփվում կոլեկտիվի հետ, բայց արդեն կրճատել է որոշ ծրագրեր, սահմանափակել նախապես ծրագրված գործուղումները: Իսկ ապրիլի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսի` Ծիծեռնակաբերդ այցի մասին լուրը թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակվելուց հետո հրահանգել է այն հեռացնել կայքից, ինչի արդյունքում երկու աշխատակից ազատվել են աշխատանքից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի Fri, 23 Oct 2026 12:00:27…

31 րոպե ago

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու

«Հրապարակ». Ինչպես կոմունիստների վերջը եկավ, սրանց վերջն էլ է գալու Fri, 23 Oct 2026 11:45:18…

46 րոպե ago

Մասկը վերացրել է Ուկրաինայում Starlink համակարգի աշխատանքի սահմանափակումները․ Թրամփ

Մասկը վերացրել է Ուկրաինայում Starlink համակարգի աշխատանքի սահմանափակումները․ Թրամփ Fri, 23 Oct 2026 11:30:14 +0400…

1 ժամ ago

Եթե դու ահաբեկված ես, Նիկոլ, դա դեռ չի նշանակում, որ մենք ահաբեկիչներ ենք

Եթե դու ահաբեկված ես, Նիկոլ, դա դեռ չի նշանակում, որ մենք ահաբեկիչներ ենք Fri, 23…

1 ժամ ago

Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան

Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան Fri, 23 Oct 2026 11:26:21 +0400 Աստղերը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մարդիկ իրենց բնավորությունը 1-2 օրում կարո՞ղ են փոխել` դառնալ ավելի կայուն

«Հրապարակ»․ Մարդիկ իրենց բնավորությունը 1-2 օրում կարո՞ղ են փոխել` դառնալ ավելի կայուն Fri, 23 Oct…

1 ժամ ago