«Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից

«Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից

Tue, 05 May 2026 08:10:20 +0400


Անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպմանը, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվող գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես Ադրբեջանի օգնությամբ հաղթահարել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները, ավելի ճիշտ` լրացնել բացը եւ հայկական արտադրանքն իրացնել ադրբեջանական շուկայում։

Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ վարչախմբի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանը որոշակի խոչընդոտներ է ստեղծել հայ տնտեսվարողների համար, մի շարք ապրանքատեսակների ներմուծումը կա՛մ դադարեցվել է, կա՛մ էլ ծավալներն են նվազել, սպասվում է, որ առաջիկայում այս սահմանափակումներն ավելի մասշտաբային են դառնալու, մանավանդ` Զելենսկու այցից հետո։

Ուստի հայ գործարարներին իշխանության դեմ չհանելու նպատակով Փաշինյանը որոշել է նրանց սիրտը շահել եւ օգնության է կանչել Իլհամ Ալիեւին, որը պետք է նվազեցնի ռուսական շուկայից մեր կախվածությունը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկերը: Բնականաբար, դրա դիմաց Ալիեւը քաղաքական զիջումներ կկորզի Նիկոլ Փաշինյանից, բայց նա դեմ չէ Ադրբեջանին նոր զիջումների գնալուց, միայն թե Ռուսաստանի հետ ոչ մի շփում չունենա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը, որի գլխավորած պատվիրակության կազմում նաեւ ադրբեջանցի գործարարներ կային։ Նրանք Աղվերանում գաղտնիության քողի ներքո հանդիպել էին հայ գործարարներից ոմանց հետ։

Մասնակցածների ամբողջական կազմը մեզ հայտնի չդարձավ, միայն հրապարակվեց, որ մասնակցել են Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Այն, ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասաց մեզ եկեղեցում. Նարեկ Կարապետյան

Այն, ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասաց մեզ եկեղեցում. Նարեկ Կարապետյան Mon, 03 Aug…

29 րոպե ago

Քաղաքական քամիներով որոշումներ կայացնող մարդիկ պարտավոր են գիտակցել՝ այդ քամիներն անցողիկ են

Քաղաքական քամիներով որոշումներ կայացնող մարդիկ պարտավոր են գիտակցել՝ այդ քամիներն անցողիկ են Mon, 03 Aug…

33 րոպե ago

Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Mon, 03 Aug 2026 10:05:46 +0400 ՀՀ վարչապետ…

43 րոպե ago

13-ամյա աղջիկ է զոհվել Ուկրաինայի հարձակման հետևանքով

13-ամյա աղջիկ է զոհվել Ուկրաինայի հարձակման հետևանքով Mon, 03 Aug 2026 10:00:22 +0400 ՌԴ Բելգորոդի…

48 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ նիստ

#Ուղիղ․ ԱԺ նիստ Mon, 03 Aug 2026 09:59:32 +0400 Latest news from Secure News Portal…

49 րոպե ago

Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ. Նիկոլաս Տալեբ

Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ. Նիկոլաս Տալեբ Mon, 03…

53 րոպե ago