«Հրապարակ»․ Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել

«Հրապարակ»․ Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել

Tue, 05 May 2026 08:25:31 +0400


Պետական այցով նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով երեկ Հայաստան են ժամանել նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել, նրանց «սեւ ցուցակում» են։

Մեկը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունն արգելել էր, եւ նա դատական կարգով հասավ իր իրավունքների վերականգնմանը` Մակրոնի միջամտության շնորհիվ:

Պատվիրակության մեջ են նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Նադյա Գործունյանը, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, Ստեփան Հացպանյանը, ֆրանսահայ հայտնի բժիշկ եւ քաղաքական գործիչ Գեւորգ Քեփենեկյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը եւ այլք։

Ուշագրավ է, որ նրանց մի մասին ՀՀ իշխանությունները ոչ միայն այս համաժողովի ընթացքում չեն ցանկացել տեսնել Երեւանում, այլեւ անցած շաբաթ Փարիզում հայկական դեսպանության բացման արարողությանը չէին հրավիրել, ինչից նրանք խիստ վիրավորվել էին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը թերեւս սրանով ցույց է տալիս Փաշինյանի եւ նրա որոշումների նկատմամբ իր վերաբերմունքը եւ այն, որ ինքը, ի տարբերություն Փաշինյանի, գնահատում է ֆրանսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին եւ ամեն ինչ անում է նրանց հետ ջերմ հարաբերություններ պահպանելու համար։

Ի դեպ, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի եւ նրա իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը նաեւ ֆրանսահայ համայնքի տասնամյակների աշխատանքով է պայմանավորված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

33 րոպե ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

36 րոպե ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

40 րոպե ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

50 րոպե ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

54 րոպե ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

1 ժամ ago