Մոսկվան չի նույնացնում հայ ժողովրդին և Փաշինյանին

Մոսկվան չի նույնացնում հայ ժողովրդին և Փաշինյանին

Tue, 05 May 2026 13:45:52 +0400


ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «երկու անուղեղ ռուսատյացներ» է անվանել։ Սա անձնական վիրավորանք չէ, այլ քաղաքական դասակարգում։ Զելենսկին վաղուց դիտվում է որպես բացահայտ հակառակորդ։ Նույն շարքում հիշատակելով Փաշինյանին՝ Մոսկվան փաստացի ազդարարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը այլևս չի ընկալվում որպես դաշնակից։ Ռուսական քաղաքական լեզվում նման համեմատությունները պատահական չեն լինում։ Երբ հակառակորդի շարքում է հիշատակվում Նիկոլ Փաշինյանը, նշանակում է, որ Երևանի նկատմամբ ընկալումը էականորեն փոխվել է։ Սա արդեն ոչ թե դժգոհություն է, այլ վերադասավորում՝ Փաշինյանը դաշնակցից վերածվում է հակառակորդի։

Այդպիսի ձևակերպումներին սովորաբար հաջորդում են համակարգային քաղաքական քայլեր։ Մոսկվայի խոսքը՝ արտաքին լսարանից բացի, ուղղված է ներքին լսարանին՝ ազդարարելու հնարավոր ճնշումները կամ կոշտ քաղաքականությունը երկրի նկատմամբ։ Ներքին լսարանը հայ ժողովուրդն է։ Մոսկվան չի նույնացնում հայ ժողովրդին ու Փաշինյանին։ Նույնացնում է Փաշինյանին ու Զելենսկուն։ Թեպետ հռետորաբանությունը հասցեագրված է Հայաստանի իշխանություններին, այն անուղղակիորեն ուղղված է նաև հայկական հասարակությանը՝ որպես ազդակ, թե ինչ փուլում են հայտնվել հարաբերությունները։ Այս իմաստով Մոսկվան փորձում է տարբերակել իշխանության քաղաքական գիծը և հանրային տրամադրությունները։ Այլ կերպ ասած՝ համեմատությունը կատարվում է ոչ թե Հայաստանի և Ուկրաինայի միջև, այլ կոնկրետ առաջնորդների՝ Փաշինյանի և Զելենսկու։ Եվ հենց այստեղ է քաղաքական ուղերձի առանցքը․ գնահատականը տրվում է իշխանության վարած քաղաքականությանը, մինչդեռ հասարակության դիրքավորումը մնում է բաց հարց։ Այս հանգամանքն է, որ կարող է որոշիչ դառնալ առաջիկա զարգացումների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Fri, 30 Oct 2026 12:00:57 +0400 Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում…

1 րոպե ago

Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը

Բոլոր դատավորների գործերը կան Datalex-ում, իսկ Սաֆարյանինը՝ ոչ. ո՞րն է պատճառը Fri, 30 Oct 2026…

1 րոպե ago

Մարզասրահում մարզվելը օգնե՞ց ՔՊ-ական պատգամավորին ծեծկռտուքի ժամանակ

Մարզասրահում մարզվելը օգնե՞ց ՔՊ-ական պատգամավորին ծեծկռտուքի ժամանակ Fri, 30 Oct 2026 11:59:12 +0400 Latest news…

3 րոպե ago

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու Fri, 30 Oct…

4 րոպե ago

ԱԺ-ում ընտրություն է

ԱԺ-ում ընտրություն է Fri, 30 Oct 2026 11:56:19 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

6 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր Fri, 30 Oct 2026 11:45:04 +0400 Հոկտեմբերի 28-ին «Դվին»…

17 րոպե ago