Մանիպուլյացիաների եւ իրականությունը գլխովին շրջելու հարցում Նիկոլ Փաշինյանը նորանոր բարձունքներ է նվաճում

Մանիպուլյացիաների եւ իրականությունը գլխովին շրջելու հարցում Նիկոլ Փաշինյանը նորանոր բարձունքներ է նվաճում

Tue, 05 May 2026 21:08:02 +0400


Մանիպուլյացիաների եւ իրականությունը գլխովին շրջելու հարցում Նիկոլ Փաշինյանը նորանոր բարձունքներ է նվաճում:

Այս տարիներին ամեն ինչ լսել ենք. «Շուշին տայինք, թե ադրբեջանցիները Շուշի վերադառնային` ոչ մի տարբերություն», «Կորցրինք Արցախը, գտանք Հայաստանը», «Հաղթանակը պատերազմում միշտ չէ որ դարձել է հաղթանակ, և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն…հաղթելու համար պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, անելանելիությանը, ճակատագրին, մահվանը», «Մենք գիտակցված գնացինք զոհողության 2020թ․ և, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն», «Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք` երկիրը դուրս ենք բերել թակարդից, որի մեջ մենք մտել էինք Ղարաբաղի շարժումով»…

Շարքն անվերջանալի է: Ինձ թվում էր` այլեւս ոչ մի նոր խոսք հնարավոր չէ ասել այս առումով եւ արդեն ունենք իշխանական ցինիզմի եւ բացասականը դրական ներկայացնելու «լեվլ գոդ» մակարդակ, բայց երեւի թերագնահատել էի Փաշինյանին. նրա ֆանտազիան ու մարդկանց հիմարի տեղ դնելու եռանդն անսպառ է:

Տեսեք, ինչ է ասում մարդը, այն էլ օտար հյուրերի ներկայությամբ, բարձր ամբիոնից. «Տեղի է ունեցել շատ էական մի բան, որը կարող է նույնիսկ անհավանական թվալ՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է, մենք հիմա ունենք բոլորովին այլ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք ընդամենը մի քանի տարի առաջ» եւ մի ամբողջ բարբաջանք ու փարիսեցիություն այն մասին, որ առաջ մարդկանց ընկալումն այնպիսին էր, որ մենք շատ վատ աշխարհագրական դիրք ունենք, խնդրահարույց հարեւաններ եւ գոյաբանական ռիսկեր, իսկ պարզվում է, որ մենք հրաշալի դիրք ունենք` Արեւմուտքն Արեւելքի հետ կապող ամենակարճ ճանապարհի վրա ենք…

Ու միամիտ մարդիկ էլ երեւի լսում են ու ասում են` վայ, էս ինչ խելոք բան ասաց, ո՞նց չէինք գլխի ընկել, որ սենց լավ դիրք ունի Հայաստանը: Սա նույն թոկից ազատվելու կամ թակարդից դուրս գալու «հրաշալի» բանաձեւն է, որը մինչեւ իրեն ոչ ոք գլխի չէր ընկել, այ եկավ փրկիչն ու հասկացավ, գտավ, փրկությունը բերեց…

Հիմա նման մարդուն ինչպե՞ս բացատրես, որ եթե Արցախից հրաժարվեինք` Արցախի հարցը վաղուց «լուծված» կլիներ, որ դա ոչ թե լուծում էր, այլ անդառնալի կորուստ, մեր պատմության կտրվածքով անգամ անչափելի պարտություն ու ցավ: Ինչպե՞ս բացատրես` որ ինչքան էլ ձեւացնես, թե հարեւաններիդ հետ պրոբլեմ չունես, դա քո ցանկությամբ չի պայմանավորված եւ քո հողի վրա աչք ունեցող հարեւանդ մի օր Արցախի պատմության կրկնությամբ Հայաստանի հարցն էլ է «լուծելու»:

Որ ինչքան էլ հայտարարես, որ Հայաստանով է անցնում արեւմուտք-արեւելք ամենակարճ ճանապարհը, դա հայտարարելով չէ: Եթե 8 տարում ընդամենը Հյուսիս-Հարավի մի կտորն ես ասֆալտապատել, ճանապարհներ կառուցելը քո խելքի բանը չէ եւ 16 միլիարդ վարկին նորն ավելացնելը կկործանի մեր տնտեսությունը: Թեեւ կարող է տնտեսությունը կործանվել նաեւ քո հակառուսական քաղաքականության արդյունքում եւ գոյաբանական վտանգներն էլ ոչ թե նվազել են, այլ ահագնացել: Իսկ Թրամփի ուղու ճակատագիրն այսօր առավել քան մշուշոտ է ոչ միայն ԱՄՆ-Իրան հակամարտության, այլ նաեւ քո նոր բարեկամների` եւրոպացիների եւ Միացյալ նահանգների բարդ հարաբերությունների, Ռուսաստանի եւ Իրանի գոյությամբ պայմանավորված:

Մի հայտնագործություն էլ է արել երրորդ անգամ երկրի ղեկավարի աթոռին հավակնողը, ասում է` ոչ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքն է փոխվել, այլեւ «մեր երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից վերածվել է անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի» ու մի անհեթեթ ճառ «արևային էներգիայի զարգացման» մասին։

Նման ադեկվատություն ու հիվանդ գաղափարներ ունեցող մարդը կամ չի պատկերացնում, թե ուր է հասցրել երկիրն իրականում եւ ինչ մարտահրավերների առաջ ենք մենք այժմ կանգնած, կամ կարծում է, որ կարող է նման հեքիաթներով ու կտերով մարդկանց խաբել եւ նորից մնալ իշխանության` այս անգամ արդեն Հայաստանը կանգնեցնելով մեծ աղետի առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն․ Մելոյան

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն․ Մելոյան Sun, 25 Oct…

4 րոպե ago

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ Sun, 25 Oct 2026 11:15:40 +0400 Այսօր կեսօրից…

8 րոպե ago

Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես»

Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Sun, 25 Oct…

13 րոպե ago

Գերհզոր հրաբխային օջախ են հայտնաբերել

Գերհզոր հրաբխային օջախ են հայտնաբերել Sun, 25 Oct 2026 11:00:44 +0400 Ճապոնիայում, Կոբեի համալսարանի գիտնականները՝…

23 րոպե ago

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ Sun, 25 Oct 2026 10:45:50 +0400 Ղազախստանի մայրաքաղաք…

38 րոպե ago

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե»

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» Sun, 25 Oct…

43 րոպե ago