«Հրապարակ»․ Մեկնարկը՝ Սյունիքից

«Հրապարակ»․ Մեկնարկը՝ Սյունիքից

Wed, 06 May 2026 08:00:13 +0400


Նիկոլ Փաշինյանն ու իր ցուցակի առաջին 50 համարը հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավը մտադիր են սկսել հարավից՝ Սյունիքից։

Մեր տեղեկություններով, մայիսի 8-ին նրանք կշրջեն Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մայիսի 9-ին մարզկենտրոն Կապանում մեծ հանրահավաք կանեն։

Մենք գրել էինք, որ ՔՊ-ն որոշել է բոլոր մարզկենտրոններում հանրահավաք անել, քանի որ ընդդիմախոսները հենց դա են համարում նրանց աքիլեսյան գարշապարը, որ, ունենալով վարչական ռեսուրս եւ լծակներ, այնուամենայնիվ, չեն կարողանում մարդաշատ հանրահավաքներ անել, այլ համերգներ են կազմակերպում, որ երաժշտություն լսելու համար մարդիկ գան։

Հիմա որոշել են ապացուցել, որ կարող են, իսկ վերջում էլ ծրագրում են Երեւանում ամփոփիչ հանրահավաք անել։ «Վիզ են դրել» եւ հրահանգել ոչ միայն Սյունիքի, այլեւ հարակից մարզի պատասխանատուներին` սրով ու թրով մարդկանց բերել, այնպես անել, որ ներկայանալի հավաք կազմակերպվի։ Ի դեպ, ՔՊ վարչությունը որոշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզային այցերին պետք է մասնակցի ընտրացուցակի առաջին 50-յակը, իսկ երբ բացականեր լինեն 50-ից, հաջորդ 50-յակից մարդկանց կհրավիրեն, որ ավտոբուսը դատարկ չերեւա։

Այս որոշումը կրկին դժգոհություն է առաջացրել հետին հորիզոնականների թեկնածուների շրջանում․ նրանք այլեւս կասկած չունեն, որ մեծ բանի չեն կարող հավակնել, որքան էլ իրենց «կտեր տան», թե` եթե սահմանադրական մեծամասնություն ունենանք, բոլորիդ համար լավ կլինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մերցը նեղացե՞լ է Թրամփից․ չեղարկել է հեռախոսազրույցը

Մերցը նեղացե՞լ է Թրամփից․ չեղարկել է հեռախոսազրույցը Wed, 09 Sep 2026 23:00:24 +0400 Գերմանիայի կանցլեր…

4 րոպե ago

Ո՞վ է Մեղրիի համայնքապետի հետ ձերբակալված Էկոպարեկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան

Ո՞վ է Մեղրիի համայնքապետի հետ ձերբակալված Էկոպարեկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Wed, 09 Sep 2026 22:52:05…

13 րոպե ago

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից Wed, 09 Sep 2026 22:49:29 +0400 Պաշտպանության նախարար Սուրեն…

15 րոպե ago

Իրանն ավելի ինքնավստահ է դարձել․ հայտնում է ամերիկյան հետախուզությունը

Իրանն ավելի ինքնավստահ է դարձել․ հայտնում է ամերիկյան հետախուզությունը Wed, 09 Sep 2026 22:30:37 +0400…

34 րոպե ago

Կերպարվեստի ուսուցիչներին ատեստավորման ցանկից դուրս են թողել

Կերպարվեստի ուսուցիչներին ատեստավորման ցանկից դուրս են թողել Wed, 09 Sep 2026 22:15:37 +0400 Նկարչության ուսուցիչները…

49 րոպե ago

Ինչպիսին է հայտնի դերասանուհու առողջական վիճակը

Ինչպիսին է հայտնի դերասանուհու առողջական վիճակը Wed, 09 Sep 2026 22:00:24 +0400 Սովետական եւ ռուսական…

1 ժամ ago