Իրանն ավելի ինքնավստահ է դարձել․ հայտնում է ամերիկյան հետախուզությունը

Իրանն ավելի ինքնավստահ է դարձել․ հայտնում է ամերիկյան հետախուզությունը

Wed, 09 Sep 2026 22:30:37 +0400


Ամերիկյան հետախուզական մարմինները հայտնում են, որ Իրանն ավելի ինքնավստահ է դարձել Մերձավոր Արեւելյան ռեգիոնում իր թիրախներին հարվածելու հարցում։ Առաջիկա ամիսներին Թեհրանը կարող է Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում գնալ էսկալացիայի։ Այս մասին կարդում ենք The New York Times պարբերականում։

Համաձայն հրապարակման, մի քանի ամիս տեւած «դանդաղկոտ պատերազմից» հետո՝ Իրանը ավելի լավ է գիտակցել սեփական ռազմական առավելությունները եւ ավելի ինքնավստահ է դարձել՝ Միացյալ Նահանգներին դիմադրելու իր կարողություններում։ Հիմնվելով ունեցած տեղեկությունների վրա, ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ քիչ է հավանական, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ կրակի դադարեցման որեւէ համաձայնության գան։ Նրանք կնախընտրեն իրավիճակի սրացումը, դրանով նորանոր քաղաքական խնդիրներ ստեղծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին։ Ներկայումս Թրամփը Թեհրանի հետ որեւէ բանակցություն չի վարում եւ հայտարարում է, որ կարող է տնտեսական ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության վրա, որը կստիպի Թեհրանին զիտումների գնալ Հորմուզի նեղուցի վերահսկողության եւ միջուկային ծրագրի հարցերում։ Սակայն տնտեսական ճնշումը, որը գործադրում է ներկայումս Միացյալ Նահանգները Իրանի վրա կարող է կարճաժամկետ հեռանկարում ավելի սրել իրավիճակը։ Առաջիկա շաբաթներին Թեհրանը կարող է կրկնել հուլիսին իրականացրած գործողությունները՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան բազաների վրա հարձակումները։

Իրանում կարծում են, որ իրենք ավելի ուժեղ դիրքերում են հանդես գալիս։ Իրանական ղեկավարությունն ու էլիտաները դարձել են ավելի համախմբված եւ ունեն թե հրթիռային, թե ԱԹՍ-ների զգալի պահեստավորված պաշարներ, նշում են մասնագետները։ Բացի այդ, նրանք ավելի հստակ են պատկերացնում, թե ինչպես պետք է վերահսկել Հորմուզի նեղուցը եւ ինչ ճնշման լծակներ է նեղուցը ընձեռում իրանական կողմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կերպարվեստի ուսուցիչներին ատեստավորման ցանկից դուրս են թողել

Կերպարվեստի ուսուցիչներին ատեստավորման ցանկից դուրս են թողել Wed, 09 Sep 2026 22:15:37 +0400 Նկարչության ուսուցիչները…

33 րոպե ago

Ինչպիսին է հայտնի դերասանուհու առողջական վիճակը

Ինչպիսին է հայտնի դերասանուհու առողջական վիճակը Wed, 09 Sep 2026 22:00:24 +0400 Սովետական եւ ռուսական…

48 րոպե ago

Բանկ է մտել` գողություն անելու եւ փոշմանել

Բանկ է մտել` գողություն անելու եւ փոշմանել Wed, 09 Sep 2026 21:45:18 +0400 Իջևան քաղաքի…

1 ժամ ago

Կարճացրե՛ք ձեր մորուքները․ Կադիրովը դիմել է տղամարդկանց, կանանց ևս հորդոր ունի

Կարճացրե՛ք ձեր մորուքները․ Կադիրովը դիմել է տղամարդկանց, կանանց ևս հորդոր ունի Wed, 09 Sep 2026…

1 ժամ ago

Մեր խեղճացված ժողովուրդը

Մեր խեղճացված ժողովուրդը Wed, 09 Sep 2026 21:15:58 +0400 «Հրապարակ»-ը հայտնում է, որ Բաքու մեկնող…

2 ժամ ago

Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է

Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է Wed, 09 Sep 2026 21:09:55 +0400 Դերասան, երգիչ և հաղորդավար Ներսես…

2 ժամ ago