Ինչպիսին է հայտնի դերասանուհու առողջական վիճակը

Ինչպիսին է հայտնի դերասանուհու առողջական վիճակը

Wed, 09 Sep 2026 22:00:24 +0400


Սովետական եւ ռուսական կինոյի հայտնի դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի դուստրը հայտնել է, թե ինչպիսին է ներկայումս դերասանուհի առողջական վիճակը, ով տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Տերեխովան դարձավ 84 տարեկան։ Համաձայն РИА Новости-ի հաղորդման, Տերեխովան իրեն լավ է զգում։ «Մայրս իրեն լիովին լավ է զգում, որքանով դա հնարավոր է նրա վիճակում։ Ձեր սերն ու բարի խոսքերը, երկրպագուների բարեմաղթանքները նրան ուժ են տալիս»,- ասել է Տերեխովայի դուստր Աննան։

Հիշեցնենք, որ Մարգարիտա Տերեխովան ծնվել է 1942 թվականին։ Նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարում, այդ թվում նաեւ՝ «Դ՛Արտանյանն ու երեք հրացանակիրները»՝ 1978 թ, «Հայելի»՝ 1974 թվական, «Միայն խենթերի համար»՝ 1991 թվական։2018 թվականից դերասանուհու մոտ հայտնաբերվել է Ալցհեյմերի հիվանդություն։ Ներկայումս գտնվում է անկողնային վիճակում։ Երկար ժամանակ ընտանիքը թաքցրել է, որ դերասանուհու մոտ նման հիվանդություն կա։ Աննա Տերեխովան խոստովանել է, որ մոր վիճակը բավականին ծանր է՝ լիովին համապատասխան հիվանդության ընթացքին, սակայն ինքն ու հիվանդապահները անում են ամեն հնարավորը՝ վիճակը թեթեւացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ու՞մ է տեսնում ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում․ ինտրիգ կա

Ու՞մ է տեսնում ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում․ ինտրիգ կա Tue, 17 Nov 2026 11:30:00 +0400…

4 րոպե ago

Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել

Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել Tue, 17 Nov 2026 11:23:56 +0400…

10 րոպե ago

Մեր ունեցվածքը խլում են. Ի՞նչ խնդրանքով դիմեցին քաղաքացիները Ղազինյանին

Մեր ունեցվածքը խլում են. Ի՞նչ խնդրանքով դիմեցին քաղաքացիները Ղազինյանին Tue, 17 Nov 2026 11:22:01 +0400…

12 րոպե ago

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Tue,…

15 րոպե ago

«Հրապարակ». Էժանագին շոու է՝ հանրության ականջներից լապշաներ կախելու համար

«Հրապարակ». Էժանագին շոու է՝ հանրության ականջներից լապշաներ կախելու համար Tue, 17 Nov 2026 11:15:01 +0400…

19 րոպե ago

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ Tue, 17 Nov 2026…

24 րոպե ago