Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Իրանն ավելի ինքնավստահ է դարձել․ հայտնում է ամերիկյան հետախուզությունը

Իրանն ավելի ինքնավստահ է դարձել․ հայտնում է ամերիկյան հետախուզությունը

Wed, 09 Sep 2026 22:30:37 +0400


Ամերիկյան հետախուզական մարմինները հայտնում են, որ Իրանն ավելի ինքնավստահ է դարձել Մերձավոր Արեւելյան ռեգիոնում իր թիրախներին հարվածելու հարցում։ Առաջիկա ամիսներին Թեհրանը կարող է Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում գնալ էսկալացիայի։ Այս մասին կարդում ենք The New York Times պարբերականում։

Համաձայն հրապարակման, մի քանի ամիս տեւած «դանդաղկոտ պատերազմից» հետո՝ Իրանը ավելի լավ է գիտակցել սեփական ռազմական առավելությունները եւ ավելի ինքնավստահ է դարձել՝ Միացյալ Նահանգներին դիմադրելու իր կարողություններում։ Հիմնվելով ունեցած տեղեկությունների վրա, ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ քիչ է հավանական, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ կրակի դադարեցման որեւէ համաձայնության գան։ Նրանք կնախընտրեն իրավիճակի սրացումը, դրանով նորանոր քաղաքական խնդիրներ ստեղծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին։ Ներկայումս Թրամփը Թեհրանի հետ որեւէ բանակցություն չի վարում եւ հայտարարում է, որ կարող է տնտեսական ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության վրա, որը կստիպի Թեհրանին զիտումների գնալ Հորմուզի նեղուցի վերահսկողության եւ միջուկային ծրագրի հարցերում։ Սակայն տնտեսական ճնշումը, որը գործադրում է ներկայումս Միացյալ Նահանգները Իրանի վրա կարող է կարճաժամկետ հեռանկարում ավելի սրել իրավիճակը։ Առաջիկա շաբաթներին Թեհրանը կարող է կրկնել հուլիսին իրականացրած գործողությունները՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան բազաների վրա հարձակումները։

Իրանում կարծում են, որ իրենք ավելի ուժեղ դիրքերում են հանդես գալիս։ Իրանական ղեկավարությունն ու էլիտաները դարձել են ավելի համախմբված եւ ունեն թե հրթիռային, թե ԱԹՍ-ների զգալի պահեստավորված պաշարներ, նշում են մասնագետները։ Բացի այդ, նրանք ավելի հստակ են պատկերացնում, թե ինչպես պետք է վերահսկել Հորմուզի նեղուցը եւ ինչ ճնշման լծակներ է նեղուցը ընձեռում իրանական կողմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա․ գիշերը դաժան է եղել

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա․ գիշերը դաժան է եղել Wed, 09 Sep 2026 12:22:21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով