Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Կերպարվեստի ուսուցիչներին ատեստավորման ցանկից դուրս են թողել

Կերպարվեստի ուսուցիչներին ատեստավորման ցանկից դուրս են թողել

Wed, 09 Sep 2026 22:15:37 +0400


Նկարչության ուսուցիչները դժգոհում են, որ այս տարի, ինչպես և նախորդ տարի, արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների ուսուցիչների կամավոր ատեստացիայի ուղղություններում՝ ատեստավորման ցանկում կերպարվեստ առարկան չկա, ասինքն՝ նկարչության ուսուցիչները չեն կարող կամավոր ատեստավորվել։

Համայնքային ենթակայությամբ գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը ցածր է, իսկ ատեստավորումը ուսուցիչների համար աշխատավարձը որոշ չափով բարձրացնելու հնարավորություն է ընձեռում։ Կերպարվեստի ուսուցիչները միայն 2024 թվականին են ներառված եղել կամավոր ատեստավորման ենթակա մանկավարժների ցանկում։ Նկարչության ուսուցիչները չգիտեն՝ իրենց միտումնավո՞ր են ատեստավորման ցանկից դուրս թողել, թե՞ թյուրիմացաբար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Thu, 22 Oct 2026 22:47:17 …