Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Գյումրի-Սոչի- Գյումրի երթուղով

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Գյումրի-Սոչի- Գյումրի երթուղով

Thu, 23 Apr 2026 12:05:38 +0400


FLYONE ARMENIA-ն՝ Հայաստանի առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի մայիսի 4-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Գյումրի – Սոչի – Գյումրի երթուղով։

Գյումրի–Սոչի–Գյումրի չվերթերը կկատարվեն «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, ուղևորների համար հարմար չվացուցակով և մատչելի սակագներով։
Նշենք, որ ներկայումս FLYONE ARMENIA ավիաընկերությունը իրականացնում է նաև Երևան – Սոչի – Երևան երթուղով չվերթեր ամենօրյա չվացուցակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Գյումրու օդանավակայանից չվերթերի մեկնարկը զգալիորեն կզարգացնի տարածաշրջանային ավիացիոն կապերը, կմեծացնի ուղևորահոսքը և կխթանի զբոսաշրջության զարգացումը։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում։

FlyOne Armenia-ի մասին․

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն

Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն Thu, 23 Apr 2026 11:19:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով