Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը
Thu, 23 Apr 2026 12:08:29 +0400

Արդեն տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության հիշատակի բաղկացուցիչ մաս է դարձել ապրիլի 23-ին անցկացվող ամենամյա ջահերով երթը, որը կազմակերպում է Դաշնակցությունը։ Այդ երթին ամեն տարի որպես կանոն մասնակցում են նաեւ մեծ թվով հոգեւորականներ, երթի ավարտին՝ Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ նաեւ ոգեկոչման խոսք հնչեցնում։ Ավանդաբար այդ խոսքը հնչեցրել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը, որի նզովքն ու հուժկու ելույթը նախորդ տարի թերեւս շատերը կհիշեն, բայց քանի որ իշխանությունների սարքած շինծու քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել եւ չի կարող դուրս գալ Վաղարշապատ համայնքի տարածքից, ապա այս տարի, մեր տեղեկություններով, Վեհափառը այդ առաքելությունը պատվիրակել է Հայկազուն սրբազանին
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր