Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք

Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք

Thu, 23 Apr 2026 12:10:57 +0400


Այցելություն Լոռու մարզ՝ Մարգահովիտ, Դեբեդ և Դսեղ համայնքներ։ Այս հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մարդկանց հետ անմիջական ու պարզ շփումը ամենաարժեքավորն է․ հենց այստեղ է առավել ուժեղ զգացվում մարդկային ջերմությունն ու անկեղծ վերաբերմունքը։ Հենց այս մարդկանց մեջ են պահպանված ազնվությունը, պարզությունն ու մաքրությունը՝ այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի առողջ և կայուն հասարակություն։

Հայաստանը փոքր է, բայց ունի մեծ ներուժ և հնարավորություններ, որոնք պետք է ծառայեն երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Բարձրացվող հարցերը բազմաթիվ են՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն, բյուրոկրատական խոչընդոտներից մինչև սոցիալական և գյուղատնտեսական խնդիրներ։ Այդ խնդիրները պահանջում են հստակ և համակարգային լուծումներ։ Ցավոք, գյուղացին այսօր հաճախ մնում է միայնակ իր դժվարությունների դեմ պայքարում։

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են։ Այդ ջերմ մթնոլորտում առավել հստակ է զգացվում՝ որքան կարևոր է իրար լսելը, հասկանալը և միասին լուծումներ գտնելը։
Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս

Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը՝ գերաշնորհ Տէր Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ, կը կրէ մեր համայնքի հոգեւոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով