Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

ՌԴ-ն Բելառուսում «Իսկանդեր-Մ» հրթիռներ է տեղակայել

ՌԴ-ն Բելառուսում «Իսկանդեր-Մ» հրթիռներ է տեղակայել

Thu, 21 May 2026 13:00:30 +0400


Միջուկային ուժերի զորավարժությունների շրջանակում հատուկ զինամթերքով «Իսկանդեր-Մ» հրթիռներ են տեղակայվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ միջուկային զինամթերքը հասցվել է հրթիռային բրիգադի դիրքային գոտու դաշտային պահեստային կետեր։

Հիշեցնենք՝ ագրեսիայի սպառնալիքի տակ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման զորավարժություններն անցկացվում են մայիսի 19-ից 21-ը։

Վարժանքներին մասնակցում են ավելի քան 64 000 զինվորական և ավելի քան 7,800 միավոր տեխնիկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արհեստական բանականությամբ կառավարվող հրթիռներ

Արհեստական բանականությամբ կառավարվող հրթիռներ Wed, 27 May 2026 23:00:32 +0400 Հյուսիսային Կորեան փորձարկել է արհեստական …