Ուկրաինան դաժան հարձակման է ենթարկվել․ զոհեր կան
Tue, 22 Sep 2026 12:00:18 +0400

Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան սոցիալական ցանցերում հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ զոհվածի մարմին։
Քաղաքի վրա գիշերը ռուսական կողմից իրականացված հարձակումը խլել է չորս մարդու կյանք։
Ըստ իշխանությունների՝ ռուսական ուժերը միաժամանակ հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի երեք քաղաքների՝ Դնեպրո, Կրիվոյ Ռոգ և Պավլոգրադ արդյունաբերական օբյեկտներին։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ ռֆուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով «Օնիքս» հակաօդային հրթիռներ, «Իսկանդեր-Մ/Ս-400/ԿՆ-23» բալիստիկ հրթիռներ, չորս «Կալիբր» թևավոր հրթիռներ, ութ «Բանդերոլ/Դան-Տ» փոքր չափի հրթիռներ և 212 անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Հարձակման հիմնական տարածքներն էին Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը։
Նախնական տվյալներով՝ «խոցվել/ճնշվել» է 186 թիրախ, այդ թվում՝ մեկ թևավոր հրթիռ և ութ փոքր չափի հրթիռ, ինչպես նաև 177 անօդաչու թռչող սարք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր