Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

ՔՊ-ից հետո «բացասական աուրան» ցրելու համար Գյումրիում Տեր Հայր հրավիրեցին՝ աղոթելու

ՔՊ-ից հետո «բացասական աուրան» ցրելու համար Գյումրիում Տեր Հայր հրավիրեցին՝ աղոթելու

Sun, 31 May 2026 16:15:45 +0400


Երեկ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքը։ Ուշագրավ էր, որ օրեր առաջ նույն հրապարակում հանդիպում էր անցկացրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հանրահավաքի ընթացքում բեմ բարձրացավ Գյումրու փոխքաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Ավետիս Առաքելյանը։ Վերջինս, անդրադառնալով օրեր առաջ նույն վայրում անցկացված քաղաքական միջոցառմանը, հայտարարեց, որ այդ ժամանակ հրապարակում «բացասական աուրա» էր տիրում։ «Մի քանի օր առաջ այս բեմում բացասական աուրա էր տիրում, և այդ ամենը վանելու համար ցանկանում ենք, որ Աստծո օրհնությունը լինի այստեղ»,– ասաց նա՝ բեմ հրավիրելով հոգևորականի։ Այնուհետև բեմ բարձրացավ Տեր Հովհանես քահանան, ով օրհնության խոսք հղեց ներկաներին և կատարեց համապատասխան եկեղեցական կարգ՝ մաղթելով, որ բարին հաղթի, իսկ չարը հեռու մնա։

Տեր Հովհաննես քահանան, բեմ բարձրանալով, նշեց, որ յուրաքանչյուր եկեղեցական արարողություն ու կարևոր նախաձեռնություն ավանդաբար սկսվում է Տերունական աղոթքով։ «Յուրաքանչյուր սրբազան գործ և եկեղեցական արարողություն սկսվում է Տերունական աղոթքով, ուստի առաջարկում եմ միասին աղոթենք»,– ասաց հոգևորականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի …