Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան

Երևանի քաղաքապետարան․ սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է․ Գայանե Պապոյան

Tue, 10 Nov 2026 00:09:51 +0400


Փաստաբան Գայանե Պապոյանը գրել է․

«Սա արդեն անպատասխանատվության և ամենաթողության գագաթնակետն է։

Երևանում՝ Պուշկինի դպրոցի անմիջական հարևանությամբ, ճանապարհին տեղադրված է բետոնե հսկայական արգելապատնեշ։

Ավելին, հարևանությամբ գտնվող խանութի աշխատակցի խոսքով՝ այստեղ օրական 2-3 նման դեպք է տեղի ունենում։

Երևանի քաղաքապետարան, դուք ընդհանրապես վերահսկո՞ւմ եք, թե ինչ է կատարվում քաղաքի ճանապարհներին։

Ո՞վ է թույլ տվել որևէ մեկին ինքնակամ բետոնե արգելապատնեշներ տեղադրել հանրային ճանապարհին։ Եվ եթե այստեղ պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում, ինչո՞ւ մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկվել։

Քաղաքի ճանապարհները որևէ մեկի սեփական բակը չեն, իսկ քաղաքացիները պարտավոր չեն իրենց գույքով ու անվտանգությամբ վճարել ուրիշների ինքնագործունեության և պատասխանատուների անգործության համար»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400 Երևանի առջև ծառացած ամենալուրջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով