Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել

«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել

Mon, 09 Nov 2026 20:27:07 +0400


Իրանը Միացյալ Նահանգներին կտրուկ պահանջ է ներկայացրել՝ ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Վաշինգտոնին մտածելու համար տրվել է ընդամենը 48 ժամ։ Մերժման դեպքում Թեհրանը սպառնում է սկսել լայնածավալ առճակատում։ Այս մասին հայտնի է դարձել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրապարակումից։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X հարթակում մեկնաբանել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունը և գրել.

«Ամերիկացի ընտրողներն իրենց ընտրությունը կատարել են։ Ժամանակն է, որ Սպիտակ տունն էլ կատարի իր ընտրությունը։ Մեր երկօրյա առաջարկը մնում է ուժի մեջ. կատարե՛ք պահանջները՝ մասնավորապես, դադարեցրե՛ք պատերազմը բոլոր ճակատներում, և դուք կտեսնեք արդյունքը։ Կամ էլ ընտրե՛ք պատերազմը, և այդ դեպքում մեր զգոն, մարտերում կոփված մարտիկները ձեզ վրա դժոխք կթափեն», — գրել է Արաղչին։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքացիներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը քվեարկության ժամանակ։ Քանի որ հաղորդագրությունը հրապարակվել է նոյեմբերի 8-ի երեկոյան, երկու օրվա ժամկետը կլրանա արդեն վաղը՝ նոյեմբերի տասի երեկոյան։

Այսօր առավոտյան Աբբաս Արաղչին ևս մեկ գրառում է կատարել ԱՄՆ-ի վերաբերյալ.

«ԱՄՆ նախագահը հիանալի հասկանում է, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը զզվանք է տածում Իսրայելի նկատմամբ։ Զարմանալին այն է, որ նա, կարծես, չի հասկանում, թե ինչու է դա տեղի ունեցել։ Ամերիկացիներին, ակնհայտորեն, արդեն շատ է հոգնեցրել այն, որ Իսրայելը մոլորության մեջ է գցում ԱՄՆ վարչակազմերին՝ ներքաշելով նրանց «անվերջանալի պատերազմների» մեջ։ Դա բավական է նրանց համար։ Ինչպես, ի դեպ, և մեր տարածաշրջանի համար», — գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասին

Իրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասին Tue, 10 Nov 2026 17:17:17 +0400 Իրանի փոխնախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով