Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Մոսկվան եւ Կիեւն արդեն մոտ են խաղաղության գործարքին․ Դոնալդ Թրամփ

Մոսկվան եւ Կիեւն արդեն մոտ են խաղաղության գործարքին․ Դոնալդ Թրամփ

Mon, 09 Nov 2026 17:00:45 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվան ու Կիեւն արդեն բավականին մոտ են խաղաղության գործարքին։ Այս մասին նա ասել է CBS-ի եթերում։ Նա նշել է, որ Ուկրաինան հակամարտության ավարտից հետո մի փոքր այլ տեսք կունենա, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

«Հավատում եմ, որ այդ պատերազմը կավարտվի եւ շատ շուտով։ Միակը ով այդ պատերազմը կհանգեցնի ավարտին՝ ես եմ։ Կարծում եմ, որ կհասցնենք այն վերջնագծին եւ ամեն բան կստացվի»,- ասել է նախագահ Թրամփը՝ ընդգծելով, որ հակամարտության ավարտի հիմնական խանգարող հանգամանքը Պուտինի եւ Զելենսկու՝ մեկմեկու հանդեպ ունեցած ատելությունն է։ Վերլուծաբանները Թրամփի այս հայտարարությունը համարում են ուշագրավ, քանի որ հնչեցվել է նոյեմբերի 10/11-ին Էմիրաթներում՝ Աբու-Դաբիում կայանալիք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ուկրաինա եռակողմ բանակցությունների շեմին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը խաղաղության հիմնական խոչընդոտն է․ Թրամփ

Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը խաղաղության հիմնական խոչընդոտն է․ Թրամփ Mon, 09 Nov 2026 12:00:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով