Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Սա տարօրինակ չէ՞

Սա տարօրինակ չէ՞

Wed, 06 May 2026 11:38:32 +0400


«Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը: Տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը, նշում էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում վստահության բարձրացումը կախված է նաև տարածաշրջանային զարգացումներից։ Ավելի պարզ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մեկ այլ հանգամանք․ իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այն դեպքում, երբ 1993 թվականից փակված սահմանի պատճառաբանության հիմքում դրվել էր հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումը։

ՀՀ իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել՝ ևս մեկ անգամ ընդգծելով պարզ ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականությունը միակողմանի զիջումների և պարտվողականության վրա կառուցողները շարունակաբար կորցնում են։

Ի վերջո, թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպիսին կլինի բարձրագույն կրթությունը 10 տարի անց

Ինչպիսին կլինի բարձրագույն կրթությունը 10 տարի անց Fri, 12 Jun 2026 23:00:56 +0400 New Yorker …