Մի՛ այրեք այն կամուրջը, որի վրա կանգնած է Հայաստանը

Մի՛ այրեք այն կամուրջը, որի վրա կանգնած է Հայաստանը

Wed, 06 May 2026 15:45:45 +0400


ՔՊ պաշտոնյաները Էմանուել Մակրոնի այցից հետո այնպիսի ոգևորության մեջ են ընկել, կարծես ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ են հաջողություն գրանցել, այլև արդեն իրենց ենթակա են համարում տարածաշրջանի ծանրակշիռ խաղացողներին։ Նրանց խոսույթից տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանին ու Բելառուսին «ծալած ունեն»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ոգևորությունն այդ ֆոնին հասել է բացահայտ սարկազմի․ նա հայտարարում է, թե Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը։ Ավելին՝ խորհուրդ է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին զբաղվել կարտոֆիլ աճեցնելով՝ ակնարկելով թե՛ երկրի ներսում խնդիրները, թե՛ քաղաքական համակարգի բնույթը։

Բայց այստեղ կա մի ենթաշերտ, որը շատերը գուցե բաց են թողնում։ Հիշեցնեմ՝ Վլադիմիր Պուտինը, իր ծննդյան առիթով, հենց Լուկաշենկոյից նվեր է ստացել «սուպերէլիտար» կարտոֆիլ՝ նախագահական բանջարանոցից, հատուկ պատվերով աճեցված։ Բելառուսի ղեկավարն այդպես էլ չի թաքցրել իր հպարտությունը սեփական արտադրության նկատմամբ և բազմիցս է շեշտել իր երկրի գյուղատնտեսական կարողությունները։

Այս ֆոնին հարցը դառնում է ավելի սուր․ արդյոք կարտոֆիլ նվիրելը վկայությո՞ւն է, որ Բելառուսը գուբերնիա է։ Թե՞ դա պարզապես ինքնաբավության, արտադրական կարողության և եթե սիմվոլիկ՝ ինքնիշխանության դրսևորում է։

Եվ այստեղ արդեն հակադարձ հարցն է առաջ գալիս՝ իսկ ի՞նչ պիտի ասի նույն Ալեն Սիմոնյանը Հայաստանի մասին, երբ մեր պետությունը կախվածություն է ցուցադրում այն երկրից, որը փաստացի օկուպացրել է ՀՀ սուվերեն պետության տարածքների մի մասը, և միևնույն ժամանակ հումքային կամ պարենային մատակարարումների կարիք ունի։ Միայն մի օրինակ բերեմ՝ ասենք ցորենի։ Մնացածը նույնիսկ կարելի է չասել։ Որովհետև ամեն անգամ, երբ փորձում ես համեմատել բարձրագոչ հայտարարությունները իրականության հետ, առաջանում է ոչ թե հպարտություն, այլ ցավոտ հակադրություն՝ խոսքի և իրականության միջև։

Դժվար է խոսել անօգնական, Մակրոնի, Թուրքիայի ու Ադրբեջանի հույսին մնացած Հայաստանի անճար վիճակի մասին․․․ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «Երբեք մի՛ այրիր այն կամուրջը, որով անցել ես»։ Ռուսաստանը մեր կամուրջն է։ էլ չեմ ասում ՝ պարզ ճշմարտությունը․ «Մի՛ այրեք այն կամուրջը, որի վրա կանգնած է Հայաստանը»։ Գոնե տեղ թողեք, որ հետդարձի ճանապարհ ունենաք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան

Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ…

5 րոպե ago

Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն

Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն Thu, 19 Nov 2026 19:07:29 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

7 րոպե ago

Տիեզերք արբանյակ են արձակել

Տիեզերք արբանյակ են արձակել Thu, 19 Nov 2026 19:00:38 +0400 Չինաստանն հաջողությամբ ուղեծիր է դուրս…

13 րոպե ago

Կարող է ինձ հուշեք, ինչ պատասխանեմ վստահորդիս, ում որդուն բանակում հասցրել էին ինքնասպանության. Լուսինե Մարտիրոսյան

Կարող է ինձ հուշեք, ինչ պատասխանեմ վստահորդիս, ում որդուն բանակում հասցրել էին ինքնասպանության. Լուսինե Մարտիրոսյան…

18 րոպե ago

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ Thu, 19…

22 րոպե ago

Հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը՝ նոր պահանջների պայմաններում

Հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը՝ նոր պահանջների պայմաններում Thu, 19 Nov 2026 18:45:50 +0400 Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ն,…

28 րոպե ago