Հայերը՝ ֆրանսիական կինոյում․ մի քանի նշանավոր դեմքեր

Հայերը՝ ֆրանսիական կինոյում․ մի քանի նշանավոր դեմքեր

Wed, 06 May 2026 21:00:57 +0400


Ֆրանսիական կինոարվեստն ավանդաբար համարվում է մշակութային երկխոսության համար պարարտ տարածք, որում կարեւոր նշանակություն ունեն ֆրանսաբնակ տարբեր ազգային համայնքները, այդ թվում՝ նաեւ ֆրանսահայ համայնքը։ Այն ձեւավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո՝ ցեղասպանությունը վերապրածներից։ Ֆրանսահայ համայնքը, ֆրանսիական կյանքի մյուս ոլորտների հետ, նշանակալի ներդրում է ունեցել եւ ունի նաեւ այսօր՝ կինոյում եւս։ Ներկայացնենք ազգությամբ հայ այն երեւելի կինոդեմքերին, որոնք իրենց նպաստն են ունեցել ֆրանսիական կինոյում։

Այս շարքը թերեւս չի կարելի սկսել առանց Անրի Վեռնոյի՝ Աշոտ Մալաքյանի։ Նրա ինքնակենսագրական գործի հիման վրա նկարահանված «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, տուն 588» կինոնկարներն ինքնակենսագրական կինոյի փայլուն օրինակներ են, որոնք պատմում են հայ գաղթականների՝ օտար ափերում ապրած փորձառության մասին։ «Մայրիկ»-ում Վեռնոյի մանկական հիշողությունների վերակերտումն է։ Կինոնկարը ներկայացնում է հավաքական սփյուռքը, որը փորձում է օտար ափերում պահպանել ազգայինը, ավանդականն ու տրավմատիկ հիշողությունը։

Հաջորդիվ պետք է նշել Ռոբեր Գեդիկյանին, որը ժամանակակից ֆրանսիական կինոյի ամենահայտնի ռեժիսորներից է։ Նրան համարում են սոցիալական ռեալիզմի ռեժիսոր (չշփոթել սոցիալիստական ռեալիզմի հետ)։ Նրա կինոնկարներում թեեւ հայկական թեմատիկան հաճախ ուղղակիորեն արտահայտված չէ, սակայն առկա են սոցիալական հավասարության, միգրացիայի եւ ինքնության մասին սուր հարցադրումներ։ Մասնագետները, այս առումով, հատկապես ուշադրության են հրավիրում Գեդիկյանի «մարսելյան շարքին», որտեղ անհատական եւ հավաքական ինքնությունները միահյուսվում են։

Շառլ Ազնավուրը թեեւ ուղղակիորեն կինոյի հետ կապված չէ, սակայն մեծանուն հայորդին եւս հաճախ է նկարահանվել կինոյում, որտեղ հատկապես նշանակալի է «Կրակեք դաշնակահարի վրա» կինոնկարը, որն էկրան է բարձրացել 1960 թվականին․ ռեժիսորը Ֆրանսուա Տրյուֆոն է։ Մեր օրերում էլ ֆրանսիական կինոյում բազմաթիվ հայազգի դերասաններ, ռեժիսորներ եւ պրոդյուսերներ կան, որոնցից հիշենք Սերժ Ավետիքյանին, որը ճանաչում է ստացել իր կարճամետրաժ կինոնկարների եւ միջազգային նախագծերում մասնակցության շնորհիվ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչքան էլ փորձեն մոռացության տալ, նրա պատմությունը շարունակելու է ապրել․ Մանվել Գրիգորյանի դուստր

Ինչքան էլ փորձեն մոռացության տալ, նրա պատմությունը շարունակելու է ապրել․ Մանվել Գրիգորյանի դուստր Thu, 19…

3 րոպե ago

Փաշինյանի որևէ առաջարկի հավատալը կլինի ընդդիմության հիմարությունը

Փաշինյանի որևէ առաջարկի հավատալը կլինի ընդդիմության հիմարությունը Thu, 19 Nov 2026 14:49:24 +0400 «Հայաստան» խմբակցության…

5 րոպե ago

Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․

Նիկոլն ասում է՝ հեղափոխություն արեք, Աննան անում է․․․ Thu, 19 Nov 2026 14:45:02 +0400 Նիկոլ…

9 րոպե ago

Ձեզ դատի եմ տալու. լրագրողը՝ Փաշինյանին

Ձեզ դատի եմ տալու. լրագրողը՝ Փաշինյանին Thu, 19 Nov 2026 14:43:10 +0400 Փաշինյանը լրագրողների հետ…

11 րոպե ago

Պարսկաստանի փորձը՝ Գյումրիում․ իրանական ներդրողներ են հայտնվել քաղաքում

Պարսկաստանի փորձը՝ Գյումրիում․ իրանական ներդրողներ են հայտնվել քաղաքում Thu, 19 Nov 2026 14:40:21 +0400 Latest…

14 րոպե ago

ԵՄ-ում տարաձայնություններ են

ԵՄ-ում տարաձայնություններ են Thu, 19 Nov 2026 14:30:21 +0400 Եվրամիության երկրները պատրաստվում են մշակել Ռուսաստանի…

24 րոպե ago