Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Հայերը՝ ֆրանսիական կինոյում․ մի քանի նշանավոր դեմքեր

Հայերը՝ ֆրանսիական կինոյում․ մի քանի նշանավոր դեմքեր

Wed, 06 May 2026 21:00:57 +0400


Ֆրանսիական կինոարվեստն ավանդաբար համարվում է մշակութային երկխոսության համար պարարտ տարածք, որում կարեւոր նշանակություն ունեն ֆրանսաբնակ տարբեր ազգային համայնքները, այդ թվում՝ նաեւ ֆրանսահայ համայնքը։ Այն ձեւավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո՝ ցեղասպանությունը վերապրածներից։ Ֆրանսահայ համայնքը, ֆրանսիական կյանքի մյուս ոլորտների հետ, նշանակալի ներդրում է ունեցել եւ ունի նաեւ այսօր՝ կինոյում եւս։ Ներկայացնենք ազգությամբ հայ այն երեւելի կինոդեմքերին, որոնք իրենց նպաստն են ունեցել ֆրանսիական կինոյում։

Այս շարքը թերեւս չի կարելի սկսել առանց Անրի Վեռնոյի՝ Աշոտ Մալաքյանի։ Նրա ինքնակենսագրական գործի հիման վրա նկարահանված «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, տուն 588» կինոնկարներն ինքնակենսագրական կինոյի փայլուն օրինակներ են, որոնք պատմում են հայ գաղթականների՝ օտար ափերում ապրած փորձառության մասին։ «Մայրիկ»-ում Վեռնոյի մանկական հիշողությունների վերակերտումն է։ Կինոնկարը ներկայացնում է հավաքական սփյուռքը, որը փորձում է օտար ափերում պահպանել ազգայինը, ավանդականն ու տրավմատիկ հիշողությունը։

Հաջորդիվ պետք է նշել Ռոբեր Գեդիկյանին, որը ժամանակակից ֆրանսիական կինոյի ամենահայտնի ռեժիսորներից է։ Նրան համարում են սոցիալական ռեալիզմի ռեժիսոր (չշփոթել սոցիալիստական ռեալիզմի հետ)։ Նրա կինոնկարներում թեեւ հայկական թեմատիկան հաճախ ուղղակիորեն արտահայտված չէ, սակայն առկա են սոցիալական հավասարության, միգրացիայի եւ ինքնության մասին սուր հարցադրումներ։ Մասնագետները, այս առումով, հատկապես ուշադրության են հրավիրում Գեդիկյանի «մարսելյան շարքին», որտեղ անհատական եւ հավաքական ինքնությունները միահյուսվում են։

Շառլ Ազնավուրը թեեւ ուղղակիորեն կինոյի հետ կապված չէ, սակայն մեծանուն հայորդին եւս հաճախ է նկարահանվել կինոյում, որտեղ հատկապես նշանակալի է «Կրակեք դաշնակահարի վրա» կինոնկարը, որն էկրան է բարձրացել 1960 թվականին․ ռեժիսորը Ֆրանսուա Տրյուֆոն է։ Մեր օրերում էլ ֆրանսիական կինոյում բազմաթիվ հայազգի դերասաններ, ռեժիսորներ եւ պրոդյուսերներ կան, որոնցից հիշենք Սերժ Ավետիքյանին, որը ճանաչում է ստացել իր կարճամետրաժ կինոնկարների եւ միջազգային նախագծերում մասնակցության շնորհիվ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փարիզյան «ֆրիաշկի»

Փարիզյան «ֆրիաշկի» Tue, 10 Mar 2026 14:45:30 +0400 Ֆրանսիայում կարտոֆիլով պիրյաշկին առանձին «պաշտոնական» անուն չունի։ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով