«Հրապարակ»․ Տեքստը ոչ ոք չի տեսել

«Հրապարակ»․ Տեքստը ոչ ոք չի տեսել

Thu, 07 May 2026 08:15:13 +0400


Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաեւ՝ սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։

Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը ՀՀ սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել:

Հպանցիկ խոսակցություն է գնացել այդ մասին, եւ Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ` ընտրություններից հետո կանդրադառնանք: Ոչ էլ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել սահմանադրության որեւէ պատրաստի տեքստ:

Ավելին, խորհուրդը շուրջ մեկ ամիս է՝ նիստեր չի հրավիրում, թե ինչու` խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ մեզ ասաց, որ, հավանաբար, նախընտրական ծանրաբեռնվածության պատճառով է, որ նիստեր չեն անցկացվում, այն դեպքում, երբ առաջ շաբաթը մեկ նիստեր էին գումարում, եւ հայտարարել էին, որ մինչեւ ընտրությունները սահմանադրության տեքստը կհրապարակվի։

Թե ինչու է գործընթացը կանգ առել` ՔՊ մեր աղբյուրները չեն թաքցնում, որ սպասում են ընտրությունների արդյունքներին, որից կախված կլինի՝ հնարավո՞ր է հանրաքվե անել, թե՝ ոչ: Բանն այն է, որ տեքստը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն է հարկավոր կամ էլ՝ կոալիցիոն գործընկերներ, համախոհներ, ուստի չարժե ժամանակ վատնել, երբ անհայտ է իրենց եւ, ըստ այդմ` հանրաքվեի ճակատագիրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Sat, 14 Nov 2026 16:30:53 +0400 Flightaware պորտալի…

2 րոպե ago

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը Sat, 14 Nov 2026 16:25:46 +0400 Երեկ գրել էինք,…

7 րոպե ago

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից Sat, 14 Nov 2026 16:15:03 +0400 «Արմավիր»…

17 րոպե ago

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400…

32 րոպե ago

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները…

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Sat, 14 Nov 2026…

47 րոպե ago

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով Sat, 14 Nov 2026 15:33:03 +0400…

59 րոպե ago