19-ամյա երտասարդը չկալանավորվեց․ ինչ է որոշվել նրա համար

19-ամյա երտասարդը չկալանավորվեց․ ինչ է որոշվել նրա համար

Thu, 07 May 2026 11:14:13 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով` աղմկահարույց վթարով հայտնի դարձած 19֊ամյա Վարդանին դատարանը չի կալանավորել` խափանման միջոց ընտրելով տնային կալանքն ու բացակայելու արգելքը։

Նախաքննական մարմինն էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, որը, փաստորեն, մերժվեց։

Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է Երևանում 19-ամյա տղայի մասնակցությամբ տեղի ունեցել ավտովթար և այդ ողջ ընթացքը տեսանկարահանվել է հենց նույն մեքենայում գտնվող մեկ այլ անձի կողմից։

Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ ՔԿ-ից երեկ հայտնել էին. «ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Տարածված տեսանյութում երևանում է, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում այն՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու ընթանալով բարձր արագությամբ՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն) և 344-րդ հոդվածի 1-ին մասով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Կայա Կալլասի հայրը․ Էստոնիայի վարչապետն է եղել

Մահացել է Կայա Կալլասի հայրը․ Էստոնիայի վարչապետն է եղել Sun, 23 Aug 2026 14:30:38 +0400…

20 րոպե ago

Պապիկյանը հրաժարական կտա՞

Պապիկյանը հրաժարական կտա՞ Sun, 23 Aug 2026 14:15:41 +0400 Սուրեն Պապիկյանն արագ-արագ հերքել է մեր…

35 րոպե ago

Բագրատ սրբազանը հավատացյալների հետ Գեղարդավանքում մասնակցում է կիրակնօրյա պատարագի

Բագրատ սրբազանը հավատացյալների հետ Գեղարդավանքում մասնակցում է կիրակնօրյա պատարագի Sun, 23 Aug 2026 14:11:17 +0400…

39 րոպե ago

Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ

Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ Sun, 23 Aug 2026 14:02:24 +0400 ՊՆ…

48 րոպե ago

Ձեռք են բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին․ պաշտոնական

Ձեռք են բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին․ պաշտոնական Sun, 23 Aug 2026 14:00:51 +0400 Իտալական «Ինտեր» ֆուտբոլային…

50 րոպե ago

Աննախադեպ քանակի աղանդավորներ են հավաքվել Երևանում

Աննախադեպ քանակի աղանդավորներ են հավաքվել Երևանում Sun, 23 Aug 2026 13:45:59 +0400 Երևանի Մարզահամերգային համալիրում…

1 ժամ ago