Չե՞ք ամաչում, ամոթ չէ՞․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը

Չե՞ք ամաչում, ամոթ չէ՞․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը

Thu, 07 May 2026 14:53:34 +0400


ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անաիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ
(Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում)
«Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։
Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։
Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։
Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։
Ինչո՞ւ։
Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։
Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։
Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն:

Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝ 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։

Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին:

Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում:

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։

Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։

Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է:

Ռուբեն Վարդանյան»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամեն մի ձախողումը նա համարում է ձեռքբերում. քաղաքացիները` Փաշինյանի քաղաքականության մասին

Ամեն մի ձախողումը նա համարում է ձեռքբերում. քաղաքացիները` Փաշինյանի քաղաքականության մասին Thu, 25 Jun 2026…

3 րոպե ago

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել․ այս գիշեր էլ խաղաղ չի անցել

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել․ այս գիշեր էլ խաղաղ չի անցել Thu, 25 Jun…

3 րոպե ago

Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան

Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան Thu, 25 Jun 2026 11:26:24 +0400 Մեր տեղեկություններով, այս…

8 րոպե ago

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ ՀԵՄ

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ ՀԵՄ Thu, 25 Jun 2026 11:25:21…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել

«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել Thu, 25 Jun 2026 11:15:34 +0400 Մհեր Սարգսյանին մեղադրանք…

18 րոպե ago

Վենեսուելայում ողբերգություն է․ աշխարհն օգնության է հասնում

Վենեսուելայում ողբերգություն է․ աշխարհն օգնության է հասնում Thu, 25 Jun 2026 11:00:11 +0400 Վենեսուելայում տեղի…

34 րոպե ago