Այսօրվա  հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին․ Տոնոյան

Այսօրվա  հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին․ Տոնոյան

Thu, 07 May 2026 16:58:09 +0400


Ի պատասխան այսօրվա բրիֆինգում գործող վարչապետի հնչեցրած մի քանի ձևակերպումների

Այսօրվա հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին, երբ երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամատանատարը պարտության մեջ մեղադրում էր տարբեր կամավորական ջոկատներին և անհատներին, ովքեր չունեին ոչ լծակներ, ոչ հնարավորություններ որոշումներ կայացնելու։

Այսօր գրեթե նույնն էր․ մեղադրել այս պահին արտախորհրադարանական ուժի ղեկավարին արտաքին քաղաղաքական ինչ-որ խնդիրների կամ կնճռոտ հարցերի մեջ՝ իսկապես լուրջ չԷ։ Կարելի էր այսքանով ավարտել, բայց քանի որ խոսվել է կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ։

Բելառուսի նախագահի հետ հարաբերությունների մասին․ անձնական հարաբերությունները այլ բան են, միջպետական հարաբերությունները լրիվ այլ պատասխանատվության դաշտ։ Երբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանին Ադրբեջանը պահանջում էր արտահանձնել Բաքու, Հաայստանի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, և բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Բելլան եկավ Հայաստան։

Բարգավաճ Հայաստանը կուսակցությունը նաև շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպական քաղաքական ընտանիքի հետ և հանդիսանում է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ:
Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ երբ դեռ փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Այսօր էլ ԲՀԿ-ն շարունակում է աշխատել իր եվրոպական գործընկերների հետ։

ԲՀԿ- ն ունի նաև շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող ՝ Եդինայա Ռոսիայի հետ։ Ու ասեմ նաև, որ պատրաստվում ենք առաջիկայում մեր ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել հայ արտադրողների, մեր գյուղմթերքների և այլ արտահանողների, մեր արտագնա աշխատանքի գնացողների, և այլ շրջանակների համար ստեղծված խնդիրերը կարգավորելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Խնդիրներ, որոնք հասկանալի է, որ ստեղծվել են ամենևին ոչ Բարգավաճ Հայաստանի չհաշվարկված քայլերի պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին Mon, 08 Jun 2026 10:30:16 +0400 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել…

12 րոպե ago

Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել

Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել Mon, 08 Jun 2026 10:24:13 +0400 Այս պահին…

18 րոպե ago

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն

Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլը չի ունենում սահմանադրական մեծամասնություն Mon, 08 Jun 2026 10:20:50 +0400 Նույնիսկ…

21 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գնացել

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գնացել Mon, 08 Jun 2026 10:15:17 +0400 Այսօր խորհրդարանի մշտական…

27 րոպե ago

Ով կլինի նոր խորհրդարանում. ԿԸՀ-ն ամփոփել է նախնական արդյունքները

Ով կլինի նոր խորհրդարանում. ԿԸՀ-ն ամփոփել է նախնական արդյունքները Mon, 08 Jun 2026 10:02:08 +0400…

40 րոպե ago

Ադրբեջանում ցնծություն է․ Փաշինյանը հաղթում է

Ադրբեջանում ցնծություն է․ Փաշինյանը հաղթում է Mon, 08 Jun 2026 10:00:41 +0400 Գաղտնիք չէ, որ…

41 րոպե ago