Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան

Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան

Thu, 07 May 2026 17:15:28 +0400


Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «25 տոկոս վարկանիշով չեն կարող իշխանություն պահել Հայաստանում. ասում է Սամվել Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում:

Այն, որ գործող իշխանության վարկանիշն այդքան է, կարծես թե որեւէ ողջախոհ մարդ չի դնում կասկածի տակ:

Այդ իմաստով, անկասկած է, որ Կարապետյանը արձանագրում է իրողությունը, այլ ոչ թե անում զուտ ընտրական քարոզչությունից բխող հայտարարություն: Այստեղ շատ կարեւոր է դիտարկել սակայն արձանագրված իրողության այսպես ասած տողատակը, քաղաքական էությունը:

Թե ինչ է դիտարկում այդ մասով Կարապետյանը, ինձ հայտնի չէ, բայց ըստ իս այս արձանագրման ներքո պետք է ուշադրության արժանացնել ոչ թե 25 տոկոսով իշխանություն պահել-չպահելու հնարավորությունը, այլ՝ պահելու դեպքում այդ իշխանության այսպես ասած կենսունակությունն ու կարողունակությունը:

Ես սա եմ առաջին հերթին դիտարկում եւ ուշադրության տեսանկյունից մատնանշում Կարապետյանի հայտարարության ներքո:

«25 տոկոսով չես կարող իշխանություն պահել» արտահայտության իմաստնմ ըստ իս՝ այն է, որ 25 տոկոսի՝ այլ կերպ ասած՝ ընդամենը հանրության քառորդի վստահությունն ու քվեն ունեցող իշխանությունը, եթե անգամ ընտրական վիճակագրության եւ մաթեմատիկական խաղի միջոցով գրանցի 51 կամ անգամ 60 տոկոս, չի կարող լինել իշխանության կրող:

Որովհետեւ իշխանությունը հանրային տրամադրությունն է՝ իրավական ու սահմանադրական կարգից զատ: Եվ այստեղ է, որ սահմանադրական կարգի տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը վաղուց է կորցրել իշխանությունը: Եվ հիմա ընտրական պրոցեսի միջոցով նրա վերարտադրությունը՝ իրականում 25 տոկոսի աջակցություն ունենալով, նշանակելու է նաեւ իշխանության կորուստ հանրային տրամադրության եւ լեգիտիմության իմաստով:

Այստեղ է Փաշինյանի գլխավոր մարտահրավերը հունիսի 7-ին, եւ այստեղ է ցայտնոտը, կամ եթե կուզեք՝ փակուղին: Նա, իհարկե, այսօր էլ, եւ արդեն տեւական ժամանակ ընդամենը այսպես ասած 25 տոկոսի վրա է: Բայց ներկայումս միեւնույն է` արձանագրումը 2021 թվականի հունիսի 21-ի արդյունքն է: Եվ այստեղ զուտ արդյունքը չէ մաթեմատիկայի իմաստով, այլ այդ ժամանակ Փաշինյանն իսկապես ուներ շատ ավելի բարձր հանրային աջակցություն:

Հետո այն կորցրել է, իսկ հունիսի 7-ը կլինի արդեն այդ կորստի արձանագրումը, եթե անգամ նա ֆորմալ պահի իշխանությունը: Ու այստեղ է Հայաստանի համար կոլապսը՝ նրա իշխանություն մնալու դեպքում:

Որովհետեւ նա ֆորմալ առումով լինելու է, այսպես ասած, ընտրված իշխանություն, բայց գործնականում չի ունենալու իշխանության համար կարեւորագույն պատվարն ու փաստարկը՝ հանրային պասիվ ու ակտիվ շոշափելի աջակցություն: Մինչդեռ, նրա հանդեպ արտաքին պահանջները այսպես ասած բխելու են արդեն ֆորմալ ցուցանիշներից: Իսկ այդ պահանջները մեղմ ասած բավականին հավակնոտ են բոլոր կողմերից:

Ահա թե ինչու եմ պարբերաբար նշում՝ Հայաստանի համար իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է, ու թող չհնչի պարադոքսալ՝ բայց դա նույնքան անհրաժեշտություն է նաեւ հենց Նիկոլ Փաշինյանի համար»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս Sat, 14 Nov 2026 08:10:04 +0400 Հայկական ապրանքների արտահանումների արգելքից…

3 րոպե ago

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Sat, 14 Nov 2026 08:05:00 +0400 Մի քանի օր է՝ ԱԱԾ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Sat, 14 Nov 2026 08:00:17 +0400 Հայաստանում գինու շաբաթվա օրեր…

13 րոպե ago

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

8 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

8 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

8 ժամ ago