Ինչ կլինի քարոզարշավի վերջում

Ինչ կլինի քարոզարշավի վերջում

Fri, 08 May 2026 10:23:28 +0400


Ինչ կլինի քարոզարշավի վերջում

Քարոզարշավի առաջին օրը իրավիճակը ճիշտ հասկանալը և դրանից ճիշտ հետևություններ անելը կանխորոշելու է հունիսի 7-ի պատկերը։
1. Զարգացումները պայմանավորվում են ոչ թե ընդդիմության բարձր վարկանիշով, այլ՝ իշխանության ցածր վարկանիշով։ Սա էապես փոխում է վիճակը, որովհետև ընդդիմության դեմ պայքարի գործիքակազմը չի լուծելու հիմնական խնդիրը, այլ բերելու է նոր սցենարների։
2. Ընդդիմության ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որովհետև այն ոչ թե անձերի կամ պաշտոնների մասին է, այլ՝ սկզբունքների։ Հասարակությունը սա ֆիքսել է։
3. Ժողովուրդը, հասարակության բոլոր շերտերը համատարած ուզում են փոփոխություններ։
4. Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը։ Հայաստանի պատմության մեջ սա առաջին անգամ է։ Բացատրությունը մեկն է. իշխանությունը մեծ հաշվով ասելիք չունի, ծրագրային ոչինչ առաջարկելու չունի սեփական ժողովրդին։ Եվ ամեն ինչ անելու է՝ դիմացինների ծրագրային գործելաոճին խոչընդոտելու համար։ Պետք է չներքաշվել այս ծուղակի մեջ։
5. Սպասել «մոլդովական» սցենարին, զգուշանալ «ռումինականից»։ Չի բացառվում, որ իշխանությունը դատարանների միջոցով խոչընդոտի այս կամ այն ուժի մասնակցությանը և (կամ) ընտրությունների արդյունքում պարտվելուց հետո, փորձի չեղարկել դրանք։ Հիշենք, որ նոր ԱԺ-ն իր լիազորություններն անմիջապես չի ստանձնում։ Ուրեմն պետք է պատրաստ լինել նման զարգացումների։
6. Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։ Սա նոնսենս է, նման բան չի լինում։ Իշխանությունը պարտվում է բոլոր սոցիալական շերտերում, պարտվում է Երևանում, մյուս քաղաքներում ու նաև գյուղերում։
7. Փաշինյանը նոր արհեստական սոցիալական խավեր է ստեղծել. նա պրեմիալիստների և ինֆոտեռորի տակ գտնվող շերտի ղեկավարն է։ Շատ կարևոր է սա հասկանալը, որ հնարավոր լինի աշխատանքի ճիշտ թիրախներ ընտրել։ Պետք է ճիշտ ձևակերպումներով խոսել պետական համակարգի հետ և համբերատար աշխատել ինֆոտեռորի դեմ։
8. Եվ ամենակարևոր սկզբունքներից մեկը. ազնիվ լինել միմյանց հետ՝ ընդդիմության ներսում, և հասարակության հետ։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են Sat, 19 Sep 2026 08:20:39 +0400 Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով,…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում Sat, 19 Sep 2026 08:15:22 +0400 Ավելի քան մեկ շաբաթ…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Sat, 19 Sep 2026 08:10:26 +0400 Անցած շաբաթ Ադրբեջանի…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում Sat, 19 Sep 2026 08:05:08 +0400 Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Sat, 19 Sep 2026 08:00:30 +0400 Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ…

58 րոպե ago

Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին, Armenia Today-ին հաստատել…

2 ժամ ago