«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում

Sat, 19 Sep 2026 08:15:22 +0400


Ավելի քան մեկ շաբաթ առաջ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարեց հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին. «Ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց օրակարգերը, քանի որ արցախյան հարցը մենակ մերը չէ»։ Նպատակը` ճշտել Արցախի պետական ինստիտուտների շարունակության, արցախցիների վերադարձի վերաբերյալ դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ 2 ամիս է՝ Արցախի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի պաշտոնները թափուր են․ չի ստացվում համալրել այդ պաշտոնները, փորձում են անել հայաստանյան ուժերի աջակցությամբ։ Իսկանդարյանի հայտարարությունից օրեր են անցել: Տեղեկացանք, որ հանդիպել են միայն «Հայաքվեի» հետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն օրերս պատրաստակամություն է հայտնել հանդիպելու։ Սակայն մի խնդիր էլ կա` պետնախարարն իր նախաձեռնությունը նախապես չի քննարկել արցախցի քաղգործիչների հետ, նրանք համացանցից են տեղեկացել եւ այժմ հրաժարվում են մասնակցել գործընթացին, իսկ հայաստանյան ուժերը, տեղեկանալով, որ ԱՀ պատգամավորները ներգրավված չեն գործընթացում, եւ նախաձեռնության էությունն էլ հասկանալի չէ, խուսափում են հանդիպել մեկ պաշտոնյայի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին Sat, 19 Sep…

16 րոպե ago

Ուկրաինան բոյկոտում է, իսկ կմեկնի՞ Հայաստանի հավաքականը Բաքու․ թեժ կրքեր

Ուկրաինան բոյկոտում է, իսկ կմեկնի՞ Հայաստանի հավաքականը Բաքու․ թեժ կրքեր Sat, 19 Sep 2026 09:08:59…

22 րոպե ago

Ոչ թե մեզ, այլ` ձեզ

Ոչ թե մեզ, այլ` ձեզ Sat, 19 Sep 2026 09:00:12 +0400 Ուզում եմ շատ պարզ…

31 րոպե ago

«Հրապարակ». Մրցանակի իրական պատճառն այլ է

«Հրապարակ». Մրցանակի իրական պատճառն այլ է Sat, 19 Sep 2026 08:45:40 +0400 Երեկ՝ վաղ առավոտյան,…

46 րոպե ago

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից Sat, 19 Sep 2026 08:30:44 +0400 Սպանության մեջ մեղադրվող…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են Sat, 19 Sep 2026 08:20:39 +0400 Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով,…

1 ժամ ago