«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են

Sat, 19 Sep 2026 08:20:39 +0400


Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով, շարունակում են ուշադիր հետեւել այլ երկրներում անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։ Չնայած արդեն համագործակցում են անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրողների հետ, որոշել են ավելի զանգվածային մատակարարումներ ապահովել ՀՀ զինված ուժերի համար։ ՊՆ փորձագետների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հարվածային դրոնների (մինչեւ 500 կմ հեռահարությամբ) քանակը մեծացնել։

Այս կապակցությամբ ՊՆ-ում իրականացվել է միջին հեռահարության ԱԹՍ-ների առավել հեռանկարային արտասահմանյան նմուշների համեմատական վերլուծություն՝ գնումների հարմար տարբերակները գտնելու համար։ Դիտարկվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Ուկրաինայում, Իսրայելում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում արտադրվող անօդաչուները։ Ռազմական փորձագետներն առավել հարմար տարբերակ են համարել հնդկական Divyastra MK-1-ը։ Այն ռեկորդային ցածր արժեք ունի, արհեստական բանականության օգտագործման հնարավորություն եւ զանգվածային խմբերի կազմում կիրառում։

Այս ցուցանիշներն այն դարձնում են առավել նախընտրելի նմուշ՝ համեմատած մյուս նմուշների հետ։ Օրինակ, ռուսական Orion-ն առանձնանում է միայն մեծ մարտական ծանրաբեռնվածությամբ, իրանական Meraj-532-ը՝ պատրաստման մեկնարկային արագությամբ, ամերիկյան LUCAS-ը՝ իր դասի ավելցուկային հեռահարությամբ, իսկ ուկրաինական Palianytsia-ն՝ թռիչքի ավելի մեծ արագությամբ։ Ընդ որում, զինվորականների կարծիքով, անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում այդ երկրների հետ համագործակցությունը որոշակի քաղաքական խնդիրներ է պարունակում։ Եթե Հայաստանը դրոններ գնի Ռուսաստանից, ապա դժգոհություն կառաջանա Եվրոպայից, եթե ԱՄՆ-ից` Իրանից, եթե Ուկրաինայից` Ռուսաստանից, եւ այլն։ Այնպես որ, Հնդկաստանի հետ համագործակցությունն առավել հավասարակշռված եւ շահավետ լուծում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը…

13 րոպե ago

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ Sat, 07 Nov 2026 15:57:08 +0400 Մեր տեղեկություններով՝…

17 րոպե ago

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Sat, 07 Nov 2026 15:45:03 +0400 Աչքիս՝ սրանք նոր…

29 րոպե ago

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

43 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

58 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

1 ժամ ago