«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից

Sat, 19 Sep 2026 08:30:44 +0400


Սպանության մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Ուջանիկը՝ Արտյոմ Մովսեսյանը, մեր տեղեկություններով, վերջերս ազատ է արձակվել կալանքից։ Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք եւ 10 միլիոն դրամ գրավ։ Ուջանիկի փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից է ազատ արձակվել։ «Այս տարի ԱԱԾ-ում եղել է, հետո տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվել է առաջին ատյանի դատարանի որոշումը, ազատ է արձակվել՝ կիրառվել է տնային կալանք եւ 10 միլիոն դրամ գրավ»,- ասաց փաստաբանը։ Սակայն Ուջանիկի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մեր տեղեկություններով՝ դատական նիստի ընթացքում Մովսեսյանը հայհոյանքներ է հնչեցրել եւ վիրավորել դատարանին ու հանրային մեղադրողին, ինչից հետո նրա նկատմամբ նոր վարույթ է նախաձեռնվել։ Փաստաբան Ռոբերտ Խաչատրյանից փորձեցինք ճշտել նաեւ այս միջադեպի հանգամանքները։ Նա ասաց․ «Հայհոյանք ասելը ճիշտ չէ։ Այո, կա նմանատիպ վարույթ»։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածում Արտյոմ Մովսեսյանը խուցը կիսել է պատգամավոր Դավիթ Ղազինյանի հետ։ Նշենք, որ վերը նշված՝ 2022 թվականին տեղի ունեցած սպանության գործի շրջանակում Ուջանիկը 2024-ին շուրջ 10 ամիս պահվել է ԱԱԾ մեկուսարանում։ Այնուհետեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը նրա կալանքը փոխել էր տնային կալանքով։ Դատախազության բողոքարկումների արդյունքում նա կրկին հայտնվել է բանտում եւ ահա՝ նորից դուրս է եկել այնտեղից։ Արտյոմ Մովսեսյանը սպանության մեղադրանքը չի ընդունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպացիներն ուկրաինացիներին օգտագործում են որպես թնդանոթի միս. Պուտին

Եվրոպացիներն ուկրաինացիներին օգտագործում են որպես թնդանոթի միս. Պուտին Sat, 19 Sep 2026 10:00:00 +0400 ՆԱՏՕ-ն…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է

«Հրապարակ»․ Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է Sat, 19 Sep 2026 09:45:22 +0400 Հոկտեմբերի 25-ին…

24 րոպե ago

Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան

Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Sat, 19 Sep 2026 09:41:29 +0400…

28 րոպե ago

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում Sat, 19 Sep 2026 09:30:39 +0400 Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Համայնքապետարանն օժիտ է դնում

«Հրապարակ»․ Համայնքապետարանն օժիտ է դնում Sat, 19 Sep 2026 09:25:35 +0400 Համայնքապետարանների կողմից կատարվող ճոխ…

44 րոպե ago

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին Sat, 19 Sep…

54 րոպե ago