«Հրապարակ». Մրցանակի իրական պատճառն այլ է

«Հրապարակ». Մրցանակի իրական պատճառն այլ է

Sat, 19 Sep 2026 08:45:40 +0400


Երեկ՝ վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով, մասնավոր բիզնես ջեթ ինքնաթիռով մեկնեց Գերմանիա։ «Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, Փաշինյանին կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Այցի ընթացքում վարչապետը նաեւ Ֆրանկֆուրտի արդյունաբերության եւ առեւտրի պալատում կհանդիպի տեղի գործարարների հետ»,- հաղորդեցին կառավարությունից։ Թվում էր, թե իշխանական քարոզչամեքենան այս իրադարձությունը կդարձներ լուրերի թոփ թեման, թե ինչպես է Փաշինյանը խաղաղություն բերել Հայաստանին ու վաստակել այդ մրցանակը, սակայն բոլորն էլ գիտեն, որ Փաշինյանի բերած թե՛ «խաղաղությունն» է կեղծ, թե՛ այդ մրցանակը, որով Արեւմուտքը, ըստ որոշ շրջանակների, փորձելու է սիրաշահել հայ ընտրողների, ՀՀ քաղաքացիների սիրտը՝ նոր տարածքային եւ այլ զիջումներից առաջ։ Ուստի Փաշինյանն անձամբ փորձեց թեման շեղել եւ Գերմանիա մեկնելու ճանապարհին հանդես եկավ լրատվամիջոցների դեմ խայտառակ գրառմամբ՝ փորձելով ծաղրի ենթարկել իրեն քննադատող լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք հետաքրքրվում են, թե ինչ ինքնաթիռով է նաեւ մեկնել Գերմանիա։ Ի դեպ, վերջին շրջանում նա շարունակ խոսում է հարստանալու, ունեցվածք ու կարողություն կուտակելու մասին, անընդհատ հարց է տալիս` իսկ ինչու ես հյուրանոցներ ու հանգստյան տներ չունեմ, երեկ էլ իբր կատակում էր, որ այդ բիզնես դասի ինքնաթիռն իր պապն է նվիրել: Այս տեքստերն ակնհայտորեն մատնում են, որ հարստանալու թեման նրա ուղեղից դուրս չի գալիս, թերեւս նաեւ այդ պատճառով պետական ծառայողների աշխատավարձերը կտրուկ բարձրացրին, իսկ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկվեց:

Որքան էլ գեղեցիկ փաթեթավորված ներկայացվեց հանրությանը, թե Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականության համար, գերմանական կողմը, որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում, առանձնացրել է նաեւ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը»։ Իսկ Փաշինյանի թիմակիցներն ասում են, որ իրենց առաջնորդը ենթագիտակցաբար օրեր առաջ խոստովանել է, որ այլ բանի համար է մրցանակ ստանալու։ Խոսքը «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին Փաշինյանի ելույթի հետեւյալ հատվածի մասին է։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք X պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որեւէ պոտենցիալ այլեւս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը։ Սա, ըստ էության, խոստովանություն է այն մասին, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը փոխադարձության սկզբունքով չի կազմվել, այլ Ադրբեջանի միակողմանի պահանջների արդյունքում: Եվ տեղին են այն մեղադրանքները, որ Փաշինյանը միայն զիջողի դերում է, Ալիեւն ինչ ուզում է` տալիս է, ու հենց այսպիսի «խաղաղության» համար են նրան պարգեւատրում խաղաղության մրցանակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպացիներն ուկրաինացիներին օգտագործում են որպես թնդանոթի միս. Պուտին

Եվրոպացիներն ուկրաինացիներին օգտագործում են որպես թնդանոթի միս. Պուտին Sat, 19 Sep 2026 10:00:00 +0400 ՆԱՏՕ-ն…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է

«Հրապարակ»․ Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է Sat, 19 Sep 2026 09:45:22 +0400 Հոկտեմբերի 25-ին…

24 րոպե ago

Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան

Հայտարարությունը արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Sat, 19 Sep 2026 09:41:29 +0400…

28 րոպե ago

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում Sat, 19 Sep 2026 09:30:39 +0400 Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Համայնքապետարանն օժիտ է դնում

«Հրապարակ»․ Համայնքապետարանն օժիտ է դնում Sat, 19 Sep 2026 09:25:35 +0400 Համայնքապետարանների կողմից կատարվող ճոխ…

44 րոպե ago

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին Sat, 19 Sep…

53 րոպե ago