Ինչ են քննարկելու Թուրքիայի և ԱՄՆ ՊՆ ղեկավարները
Thu, 26 Nov 2026 12:38:35 +0400
Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանական հարաբերությունների օրակարգում կրկին առանցքային են F-35 կործանիչների հարցը ու S-400 համակարգերի շուրջ տարաձայնությունները։ Վաշինգտոնում սպասվող հանդիպման ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ու ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կքննարկեն երկկողմ պաշտպանական համագործակցության հեռանկարները։
Գյուլերին Պենտագոնում նախատեսվում է դիմավորել պաշտոնական արարողությամբ։ Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն աճել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ F-35-ների հարցով ավելի վաղ հնչեցրած խոստումից հետո, փոխանցում է Ermenihaber-ը։