«Հրապարակ».Փաշինյանին միայն մի բան է հետաքրքրում

«Հրապարակ».Փաշինյանին միայն մի բան է հետաքրքրում

Thu, 26 Nov 2026 12:45:18 +0400


Զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ TRIPP-ն այս աշխարհաքաղաքական գործընթացների պարագայում կյանքի կոչվի։

– TRIPP-ը մի նախագիծ է, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, հետեւապես՝ փոխկապակցված է աշխարհաքաղաքական զարգացումներին։ Կան խնդիրներ Ռուսաստանի ու Իրանի հետ, եւ որպեսզի այն գործի, այդ երկրների շահերը նույնպես պետք է հաշվի առնվեն։ Իրանը հստակ հայտարարում է, որ այն «Հորմուզ 2» է՝ եթե իր պահանջները կամ մտահոգությունները չփարատվեն, այն չի գործի։ ՌԴ բարձր պաշտոնյաները նույնպես հայտարարել են, որ եթե իրենք չմասնակցեն այդ նախագծին, այն որեւէ հեռանկար չունի։ Ինձ մոտ տպավորություն է, որ Ուկրաինայի շուրջ ընթացող ռուս-ամերիկյան փակ բանակցություններում այդ հարցը նույնպես քննարկվում է։ Դեռեւս պարզ չէ՝ TRIPP ասվածը միայն 42 կիլոմետրանոց ճանապա՞րհն է, թե՞, առհասարակ, Իրան-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան, Հայաստան-Իրան երկաթգծային կապերի մասին է։ Այս ու այլ հարցերի պատասխանները, ինչպիսիք են, օրինակ, երկաթգծի կառավարման, ռուս սահմանապահների, Կարսի պայմանագրի ճակատագրի հարցերը, չկան։ Կարծում եմ՝ այս հարցերի պատասխաններից է կախված այդ նախագծի ճակատագիրը։

– Ալիեւն անդրադարձել է TRIPP-ին՝ հայտարարելով, որ Զանգեզուրի միջանցքը մեծ օգուտներ է բերելու Հարավային Կովկասին, եւ այն անվանել է ադրբեջանա-թուրքական համատեղ ու արդյունավետ ծրագրի արդյունք։

– TRIPP կոչվածն Ադրբեջանի պահանջներից էր։ Իրենք պահանջում էին, որ այդ ճանապարհի կառավարումը երրորդ կողմն իրականացնի, այսինքն՝ ոչ հայկական կողմը, ինչպես նաեւ՝ անցակետերն Ադրբեջանի տարածքում լինեն։ Այդ պահանջները Հայաստանի կառավարության փաստացի պետն ընդունել է, եւ դրա համար իրենք ունեն բոլոր իրավունքները՝ այն ադրբեջանա-թուրքական ճանապարհ անվանելու համար։

– Իրանից նշում են, որ համապատասխան զարգացումների դեպքում միջոցներ կձեռնարկեն։ Ի՞նչի մասին է խոսքը։

– Այն միջոցների մասին է, որոնք Իրանն օգտագործում է Հորմուզի միջանցքը փակելու համար։ Նաեւ ուղիղ հայտարարում են, որ եթե այնտեղ լինեն ամերիկյան կամ իսրայելական ռազմական միավորումներ, ապա դրանք իրենց համար ռազմական թիրախ կծառայեն։

– Փաշինյանն իր ուղերձում ոսկե սարեր է մեզ խոստանում TRIPP-ի գործարկման արդյունքում։ Նման հավանականություն կա՞։

– Փաշինյանին հիմա միայն մեկ բան է հետաքրքրում, որ կատարի ադրբեջանական բոլոր պահանջները, եւ արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների չդիմի՝ իր ասած խաղաղությունը կայանա։ Մնացածն ուղղակի խոսքեր են։ Ջերմուկի դեպքերն իրեն ահաբեկել են, ինքը ցանկացած զիջումների եւ նվաստացումների պատրաստ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ Thu, 26 Nov 2026 13:01:15 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 րոպե ago

Թրամփն ու Ռյուտեն սպառնացե՞լ են Պուտինին

Թրամփն ու Ռյուտեն սպառնացե՞լ են Պուտինին Thu, 26 Nov 2026 13:00:01 +0400 Ֆլորիդայում կայացած հանդիպումից…

9 րոպե ago

Սևազգեստ մայրերը «ջարդում են» կառավարության դռները

Սևազգեստ մայրերը «ջարդում են» կառավարության դռները Thu, 26 Nov 2026 12:51:17 +0400 Latest news from…

18 րոպե ago

Ինչ են քննարկելու Թուրքիայի և ԱՄՆ ՊՆ ղեկավարները

Ինչ են քննարկելու Թուրքիայի և ԱՄՆ ՊՆ ղեկավարները Thu, 26 Nov 2026 12:38:35 +0400 Թուրքիայի…

31 րոպե ago

Երևանում դանակահարել են 15-ամյա տղայի

Երևանում դանակահարել են 15-ամյա տղայի Thu, 26 Nov 2026 12:32:33 +0400 Նոյեմբերի 25-ին Երևանի Սմբատ…

37 րոպե ago

«Հրապարակ». Ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա

«Հրապարակ». Ամեն ինչ վերածվել է հայհոյանքի, տուրուդմփոցի, թշնամին էլ է արդեն ծիծաղում մեզ վրա Thu,…

53 րոպե ago