«Հրապարակ»․ Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ

«Հրապարակ»․ Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ

Sat, 09 May 2026 08:15:15 +0400


Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:

Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարակ` ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի` Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։

Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ ու հեռանալ:

Ի դեպ, Դավիթ Ղուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողել` բոլորը պաստառապատել է ՔՊ պլակատներով, բայց, միեւնույն է` վիճակը դրանից չի փոխվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Forbes-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է պաշտոնից

Forbes-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է պաշտոնից Fri, 14 Aug 2026 18:00:37 +0400 Forbes հեղինակավոր պարբերականի…

15 րոպե ago

ԶՈՒ բարոյահոգեբանական վարչությունում փոփոխություններ իրականացվե՞լ են

ԶՈՒ բարոյահոգեբանական վարչությունում փոփոխություններ իրականացվե՞լ են Fri, 14 Aug 2026 17:45:15 +0400 Հինգշաբթի լրագրողների հետ…

30 րոպե ago

Աղբանոց նետված պահարանում գտել են 86 հազար եվրո

Աղբանոց նետված պահարանում գտել են 86 հազար եվրո Fri, 14 Aug 2026 17:30:00 +0400 Իտալիայի…

45 րոպե ago

«Գերօրինական» ընտրություններ, «գերլեգիտիմ» իշխանություն

«Գերօրինական» ընտրություններ, «գերլեգիտիմ» իշխանություն Fri, 14 Aug 2026 17:15:36 +0400 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում…

60 րոպե ago

ԱԽՔ-ում պաշտոնանկությունները շարունակվում են

ԱԽՔ-ում պաշտոնանկությունները շարունակվում են Fri, 14 Aug 2026 17:08:06 +0400 Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության…

1 ժամ ago

Իմ հոր խորհրդով եմ միշտ ապրել, որ իմ դեմը որևէ մեկը որևէ բան չդնի. Ղազինյան

Իմ հոր խորհրդով եմ միշտ ապրել, որ իմ դեմը որևէ մեկը որևէ բան չդնի. Ղազինյան…

1 ժամ ago