Փոխվել են տեղերն ու դերերը

Փոխվել են տեղերն ու դերերը

Sat, 09 May 2026 09:00:58 +0400


Որպես կանոն, տարբեր երկրներում առավել զուսպ ու չափավոր է իրեն պահում իշխանությունը, առավել համարձակ ու կտրուկ` ընդդիմությունը:

Նախ, պետության հանդեպ պատասխանատվությունն է դեր խաղում, երկրորդ` երկրում կատարվող վատ բաների պատասխանատուն իշխանություն հանդիսացող ուժն է, ոչ թե ընդդիմությունը, որն առավել ազատ է մեղքերից ու կարող է անարգել եւ կոշտ քննադատել իշխանություններին:

Մեզ մոտ, ինչպես շատ բան, սա էլ է գլխիվայր շրջված: Մեր իշխանությունը կտրուկ է, մեծախոս, անզուսպ, քննադատող, մեր ընդդիմությունը` համեստ, զուսպ եւ իր քննադատության մեջ չափավոր: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր ընդդիմություն լիներ եւ մասնակցեր ընտրություններին, իսկ մեր երկրում տեղի ունեցած լիներ այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 8 տարում:

Մենք հազարավոր զոհեր տված լինեինք, Արցախը կորցրած լինեինք, պետական պարտքը 15 միլիարդի հասած լիներ, մեր հողում թշնամու զինվորներ նստած լինեին, եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների տներից թշնամու դրոշները երեւային: 230 դպրոց փակվեր, Գիտությունների ակադեմիան լուծարվեր, Արարատը հեռացնեին պետական ատրիբուտներից, արգելեին «Արցախ» բառն արտաբերել: Եվ իշխանության որեւէ ներկայացուցիչ համարձակվեր հայտարարել, որ 1988-ի շարժումը սխալ է եղել, իսկ ցեղասպանության ճանաչման հարցը պետք է հանվի մեր օրակարգից: Ասեր, որ չպետք է խոսվի ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի, Բաքվում խոշտանգվող մեր գերիների մասին: Արցախյան շարժումը որեւէ մեկն անվաներ սեպարատիզմ, Արցախը` թոկ… ու պատասխան չստանար:

Այս ամենի եթե մի չնչին մասն անգամ իրականություն լիներ, եւ եթե Նիկոլ Փաշինյանն այդ պահին ոչ թե իշխանություն լիներ, այլ հանդես գար ընդդիմադիրի դիրքերից, մի կասկածեք, որ քարը քարի վրա չէր թողնի, ամենավերջին բառերը կուղղեր գործող իշխանություններին, կմեղադրեր տիեզերական մեղքերի մեջ, կառաջարկեր ինքնահրկիզվել, ինքնաոչնչանալ, հեռանալ Հայաստանից:

Եվ ամենակարեւորը` այդ մեղադրանքները ցանկացած իշխանություն (բացի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից) լռելյայն կլսեր ու կամաչեր, կփորձեր արդարանալ ու մեղքերի թողություն խնդրել: Եվ ոչ մի իշխանության մտքով չէր անցնի` քրեական հետապնդումներ իրականացնել, բռնել ու դատել, բանտերում պահել նման ելույթներ ունեցող նիկոլփաշինյաններին: Այնպես որ, մեզանում ոչ միայն արժեքների, այլեւ դերերի ու տեղերի լուրջ փոփոխություն է կատարվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Mon, 31 Aug 2026 09:30:48 +0400 ԱՄՆ-ն հարվածներ…

19 րոպե ago

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ Mon, 31 Aug 2026 09:00:36 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային…

49 րոպե ago

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

10 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

10 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

10 ժամ ago

Անտառային հրդեհ Թուրքիայում

Անտառային հրդեհ Թուրքիայում Sun, 30 Aug 2026 23:15:27 +0400 Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթխիե շրջանում անտառային…

11 ժամ ago