«Հրապարակ»․ Փաշինյանի նախկին նախարարը հանգստյան գոտի է կառուցում` ապօրինաբար իր եղբորն օտարված հողում

«Հրապարակ»․ Փաշինյանի նախկին նախարարը հանգստյան գոտի է կառուցում` ապօրինաբար իր եղբորն օտարված հողում

Sat, 09 May 2026 11:15:25 +0400


Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացա, որ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանը Դիլիջանի ավագանուն առաջարկություն է ներկայացրել` հայցով մտնել դատարան` Դիլիջանում ապօրինի օտարված հողամասի հետ կապված․ «Պետության գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու եւ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 12․07․2022թ․ Դիլիջան համայնքի ավագանու թիվ 178 Ա որոշմամբ՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 11-003-0393-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 11-003-0259-0025 կադաստրային ծածկագրով 1350․4 քմ պետական սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու համաձայնություն տալուց հետո, Դիլիջան համայնքի ղեկավարը, օժտված լինելով ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով օտարել համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը եւ միեւնույն ժամանակ պարտավոր լինելով ՀՀ կառավարության 14․01․2010 թվականի թիվ 16 Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն նշված հողամասի վերաբերյալ պատրաստել հողաշինարարական գործ եւ այն ներկայացնել մարզպետին՝ պետական լիազոր մարմնի ուսումնասիրությանը հանձնելու նպատակով, նշված որոշման պահանջների խախտմամբ՝ առանց պետական լիազոր մարմնի դրական եզրակացությունը ստանալու, 29․07․2022 թվականի թիվ 536 Ա որոշմամբ հայտարարել է հիշյալ պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային կարգով վաճառք, իսկ 08․09․2022 թվականի 652 Ա որոշմամբ հաստատել է 06․09․2025 թվականին կայացած հիշյալ հողամասի աճուրդի արդյունքները եւ ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասը հանգստի նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 9․452․800 դրամով օտարել է Հայկ Ռոբերտի Ղազարյանին։ Արդյունքում՝ 19․09․2022թ․ Դիլիջան ք․, Վասիլեւի փողոց, 158 հողամաս հասցեի 0․13504 հա չկառուցապատված հողամասի նկատմամբ կատարվել է Հայկ Ռոբերտի Ղազարյանի սեփականության իրավունքի գրանցում (վկայական՝ 19092022-11-0022)»։

Այնուհետ մարզի դատախազի տեղակալը հայտնել է․ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանից 25․12․2025թ․ ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում բացակայում է ՀՀ կառավարության 14․01․2010 թվականի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Համայնքի ղեկավարի կողմից կազմված եւ մարզպետին ներկայացված հողաշինարարական գործը, ինչպես նաեւ՝ դրա օտարման վերաբերյալ պետական լիազոր մարմնի՝ ՀՀ ՏԿԵ նախարարության դրական եզրակացությունը»։ Եվ Հ․ Աղասարյանը համայնքի ավագանուն առաջարկել է այդ առաջարկությունը ստանալու պահից երկօրյա ժամկետում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնել իրավասու դատարան եւ հարուցված հայցի մասին նույն օրը հայտնել Տավուշի մարզի դատախազություն, չհարուցելու դեպքում եւս՝ նույն ժամկետում տեղեկացնել Տավուշի մարզի դատախազություն։ Աղասարյանը տեղեկացրել է նաեւ, որ մեկամսյա ժամկետում հարուցված հայցի մասին տեղեկատվության բացակայության դեպքում դատախազությունը ձեռնամուխ կլինի՝ ինքը նման հայց հարուցելու։ Տավուշի դատախազի տեղակալի առաջարկն ընդգրկված է եղել Դիլիջան համայնքի ավագանու 2026թ․ հունվարի 19-ի նիստում, սակայն նիստը չի կայացել, քանի որ ավագանու 25 անդամից միայն 5-ն է ներկայացել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Դիլիջանի ավագանիում 13 անդամ ունի։ Հավանաբար, միտումնավոր նիստի քվորում չեն ապահովել, որ Տավուշի մարզի դատախազի տեղակալի առաջարկին վերաբերմունք չցուցաբերեն։ Դիլիջանի բնակիչները մեզ հայտնեցին, որ նշված հողամասը թեեւ գրանցված է ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի եղբոր անունով, այն փաստացի պատկանում է Վահե Ղազարյանին, եւ դրանով է պայմանավորված ՔՊ-ականների այս պահվածքը։ Այդ հողամասում` Դիլիջանի կոմպոզիտորների տուն տանող ճանապարհի մոտ կառուցված է հանգստի գոտի, սկզբնական փուլում փայտե 6 քոթեջ է գործարկվել, քոթեջների շինարարությունը շարունակվում է։ ՀՀ դատախազությունը, ըստ օրենքի, պետք է նշված ապօրինության համար Դիլիջան համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցի, փորձի հետամուտ լինել իր առաջարկի կատարմանը եւ համայնքին վերադարձնի ապօրինաբար օտարված հողամասը` անկախ այն բանից, թե այն ում է պատկանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով

Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով Sat, 09 May 2026 12:07:18…

9 րոպե ago

Հորմուզի նեղուցի արգելափակման վերացման օպերացիան կարող է վերսկսվել

Հորմուզի նեղուցի արգելափակման վերացման օպերացիան կարող է վերսկսվել Sat, 09 May 2026 12:00:36 +0400 ԱՄՆ…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Աճուրդներ՝ մեկ մասնակցով, արժեքից ցածր գնով իրացված հողեր

«Հրապարակ»․ Աճուրդներ՝ մեկ մասնակցով, արժեքից ցածր գնով իրացված հողեր Sat, 09 May 2026 11:45:24 +0400…

30 րոպե ago

Սկանդալում հայտնված նախկին մաքրուհուն անվանել են անբարոյական, գործի չեն ընդունում

Սկանդալում հայտնված նախկին մաքրուհուն անվանել են անբարոյական, գործի չեն ընդունում Sat, 09 May 2026 11:33:09…

43 րոպե ago

Դու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան

Դու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես…

59 րոպե ago

Փաշինյանը կարա հայտարարի, որ լինելու ա Թուրքիայի նախագահը. վետերան

Փաշինյանը կարա հայտարարի, որ լինելու ա Թուրքիայի նախագահը. վետերան Sat, 09 May 2026 11:14:19 +0400…

1 ժամ ago