Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Sat, 09 May 2026 16:31:06 +0400


Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բանակցությունների մասին ոչ ոք չի խոսել, առայժմ դադար է վերցվել, և հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել», – նշել է նա:
Ուշակովն ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի բանակցությունների հաջորդ փուլը հաջող լինի:
Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի շփումներն ակտիվացել են Կիևի սպառնալիքների և հնարավոր պատասխանի մասին Ռուսաստանի նախազգուշացման ֆոնին, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն: Համաշխարհային մայրաքաղաքների մեծ մասում, նրա խոսքով, ըմբռնումով են մոտեցել Մոսկվայի նախազգուշացումներին։
Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես են ընկալել իշխանականները Փաշինյանի առավոտվա լայվը

Ինչպես են ընկալել իշխանականները Փաշինյանի առավոտվա լայվը Wed, 14 Oct 2026 19:45:54 +0400 Նիկոլ Փաշինյանն…

9 րոպե ago

Խուզարկություն՝ թուրքական ընդդիմադիր հեռուստաընկերությունում

Խուզարկություն՝ թուրքական ընդդիմադիր հեռուստաընկերությունում Wed, 14 Oct 2026 19:30:00 +0400 Ստամբուլի Գլխավոր դատախազությունը հայտարարել է,…

25 րոպե ago

Հայրենի պետության հանդեպ Հայ Եկեղեցու դիրքորոշումը բոլոր ժամանակներում նույնն է․ Գարեգին Բ

Հայրենի պետության հանդեպ Հայ Եկեղեցու դիրքորոշումը բոլոր ժամանակներում նույնն է․ Գարեգին Բ Wed, 14 Oct…

37 րոպե ago

Բառախաղերով կառավարվող պետություն

Բառախաղերով կառավարվող պետություն Wed, 14 Oct 2026 19:15:05 +0400 Եթե փորձենք վերջին օրերին ԱԺ ամբիոնից…

40 րոպե ago

Շատ դժգոհ են նոր խոսնակից․ հնարավոր է աշխատանքից ազատեն

Շատ դժգոհ են նոր խոսնակից․ հնարավոր է աշխատանքից ազատեն Wed, 14 Oct 2026 19:00:02 +0400…

55 րոպե ago

Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ․ Լիանա Մանուկյանը՝ COP 17-ի քննարկմանը

Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ․ Լիանա Մանուկյանը՝ COP 17-ի քննարկմանը Wed, 14…

1 ժամ ago