Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Sat, 09 May 2026 16:31:06 +0400


Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել, հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բանակցությունների մասին ոչ ոք չի խոսել, առայժմ դադար է վերցվել, և հաջորդ փուլի մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել», – նշել է նա:
Ուշակովն ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ է պետք անել, որպեսզի բանակցությունների հաջորդ փուլը հաջող լինի:
Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի շփումներն ակտիվացել են Կիևի սպառնալիքների և հնարավոր պատասխանի մասին Ռուսաստանի նախազգուշացման ֆոնին, ինչի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն: Համաշխարհային մայրաքաղաքների մեծ մասում, նրա խոսքով, ըմբռնումով են մոտեցել Մոսկվայի նախազգուշացումներին։
Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե այդպես է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին

Եթե այդպես է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին Thu, 25 Jun 2026 13:03:41 +0400 …