Պուտինն առաջարկել է Հայաստանում հանրաքվե անցկացնել․ ինչի՞ մասին է խոսքը

Պուտինն առաջարկել է Հայաստանում հանրաքվե անցկացնել․ ինչի՞ մասին է խոսքը

Sat, 09 May 2026 22:58:39 +0400


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Այս մասին նա հայտարարել է այսօր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Դե, օրինակ, հանրաքվե անցկացնելը մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ըստ այդմ՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք փափուկ ու փոխշահավետ բաժանման ճանապարհով»,- ասել է Պուտինը։

Նրա համոզմամբ, Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որ ձեռնտու է հայ ժողովրդին, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր առանձնահատուկ բնույթ ունեն։
Պուտինը խոսքով, թեև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է և 2025թ․ կազմել է 7 միլիարդ դոլար, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, ըստ ՌԴ նախագահի, սա բավականին մեծ ցուցանիշ է։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, զգալի առավելություններ է ստանում մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, մաքսային վճարների, միգրացիայի և այլն։

Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում Fri, 30 Oct 2026 09:15:57…

24 րոպե ago

Ի՞նչ հերոսություն եք արել

Ի՞նչ հերոսություն եք արել Fri, 30 Oct 2026 09:00:12 +0400 Մարդու լեզուն չի էլ պտտվում,…

40 րոպե ago

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով Fri, 30 Oct 2026 08:45:26 +0400 Երեկ տեղի ունեցավ…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Fri, 30 Oct 2026 08:20:46 +0400 «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

2 ժամ ago