Ժողովուրդը չի՞ մոռացել «պրիվետ Ռոբ»-ը

Ժողովուրդը չի՞ մոռացել «պրիվետ Ռոբ»-ը

Sun, 10 May 2026 19:15:30 +0400


Մտածողությամբ աչքի չընկնող նիկոլական զանգվածի կարծիքով «մեծարգո» (այլ վարկածով՝ «հզոր») վարչապետը կընտրվի առանց ընտրախախտումների: Որովհետև ժողովուրդը չի մոռացել «պրիվետ Ռոբ»-ը: Իսկապե՞ս, ոչ հարգելի նիկոլականներ: Իսկ ի՞նչ է, ձեր կարծիքով, հակակոռուպցիոն կառույցի արածը՝ ընտրախախտում չէ՞: Երբ առանց լուրջ հիմքերի մարդկանց են բանտարկել են տալիս: Ու անունն էլ դնում են ընտրակաշառքի բաժանման դեմ պայքար: Ինչ է, թե նրանք ընդդիմադի ակտիվիսռտներ են: Իսկ ակնհայտ ձևով ընտրակաշառք բաժանող նիկոլական իշխանավորների արածը չեն ցանկանում նկատել: Ու դրանով ստեղծում են անհամեմատելիորեն անհավասար պայմաններ գործող իշխանության և ընդդիմության միջև: Ինչը հենց օրենքի լուրջ խախտում է կամ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրախախտում:

Դա՝ մեկ: Երկրորդ. եթե, ձեր ասելով, ժողովուրդը չի մոռացել երկու տասնամյակ առաջվա սպանությունը, ապա ինչպե՞ս է մոռացել ընդամենը հինգուկես տարի առաջվանը: Հիշենք՝ «հանուն ոչնչի» բազմահազար երիտասարդներին կյանքից զրկելը: Եթե ձեզ լսենք, կստացվի, որ ընտրողական և, ըստ այդմ, անբնական է ժողովրդի հիշողությունը: Բայց ինչպես ես եմ կարծում, նման բան գոյություն չունի, և դա ուղղակի ձեր երևակայության արդյունքն է: Իսկ նորմալ ու ադեկվատ մարդիկ հիշում են թե՛ «հաղթելու ենք»-ը և թե՛ այսրկովկասյան հայության երկրորդ մշակութային կենտրոն Շուշիի «դժգույն ու դժբախտ լինելը»: Թե՛ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը և թե՛ «Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել»-ը: Թե՞, ձեր կարծիքով, Արցախն ու Լեռնային Ղարաբաղը տարբեր տարածքներ են: Թե՛ … որ մեկն ասեմ… Ընդամենը կասեմ, որ առնվազն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո նիկոլական լինելը վկայում է ուղեղում գորշ նյութի 100 տոկոսանոց բացակայության մասին: Եթե, իհարկե, նիկոլականը միաժամանակ իշխանավոր չէ, որը հանուն դրա բարիքների թքած ունի ամեն հայկականի վրա:

Բայց ես, օրինակ, խնդիր ունեմ իմ համախոհների հետ: Որովհետև երբ Նիկոլը ճղճղան ձայնով հերթական անգամ «սխալ է հանում» թե՛ մեր ժողովրդին և թե՛ նախկին Նիկոլին, նորմալ մարդկանց համար դա վերածվում է Ամերիկան կրկին անգամ հայտնագործելու պես մի բանի: Ու իրենք իրենց և դիմացինի նյարդերն են սղոցում՝ չբավարարվելով նրան արդարացիորեն սխալ հանելուց: Որովհետև եթե բավարարվեին միայն դրանով՝ պահպանելով իրենց և դիմացինի նյարդերը, դրա դեմ ոչինչ չէի ունենա: Ինչ մնում է Նիկոլին, ապա նա պետք է անընդհատ կրկնի, որ սխալ էր Ղարաբաղյան շարժում սկսելը: Որ սխալ էր հարևանների հետ կոնֆլիկտածին շարժում նախաձեռնելը: Որ սխալ էր ընդհանրապես հայ լինելը, քանի որ ցանկանում է լեզու գտնել թյուրքախոս հարևանների հետ: Ու, միաժամանակ, առնվազն քառորդ դարով՝ մինչև 2050 թվականը, պահպանել անձնական իշխանությունը:

Ինչի համար, օրինակ, պետք է արգելի Արարատ սարին նայելը կամ գոնե սարի պատկերը պաշտոնական փաստաթղթերում շրջանառելը: Ու այդ առումով զարմանալի է, թե ինչու է պահպանվել այն նոր անձնագրերում: Կարող էր, չէ՞, ընտրախախտումներով վերարտադրվել, իսկ հետո ամբողջովին հանել այն բացարձակ ամեն տեղից: Եվ թուրք-ադրբեջանական փողերով մի քանի հարյուր կիլոմետր երկարությամբ ու մի քանի կիլոմետր բարձրությամբ վիրտուալ «պատ կառուցել» սարի դիմաց՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: Որպեսզի թուրքերն այլևս չմտածեն, որ Արարատին նայելով՝ հայերը վրեժխնդրությամբ են լցվում իրենց հանդեպ: Ինչպես երևում է, ինքն իրեն համոզել է՝ եթե իհարկե դա գիտակցում է, թե Հայաստանը գտնվում է ոչ թե թշնամական թյուրքախոս, այլ եվրոպական շրջապատում: Ու մենք մեզ սուուփուս պահելով՝ կարող ենք շահել թշնամիներ բարեհաճությունը: Ի դեպ, 20-րդ դարասկզբի օսմանյան Թուրքիայի դաշնակցական գործիչներն էլ էին փրձում բարեկամանալ հեղափոխական երիտթուրքերի ղեկավարության հետ: Թե ինչով դա ավարտվեց՝ հայտնի է բոլորիս:

Ինչևէ, մեզ անհրաժեշտ է պահպանել բացարձակ սառնասրտություն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որպեսզի հունիսի 7-ին կարողանանք մոբիլիզացնել ՀՀ ընտրողներին և, ըստ այդմ, պահպանել մեր ինքնությունը: Հաշվի առնելով, որ վարչապետի աթոռից կառչած անձի համար այն ավելի է, քան կենաց-մահու պայքար: Սակայն եթե մեզ համար վտանգն անուղղակի է՝ ածանցված հայոց պետականության ճակատագրից, նրա համար այն անմիջական սպառնալիք է: Ու ինքը դա հասկանում է և ամեն ինչ անում է՝ խախտելով բարոյականություն, հայկականություն և վերջապես՝ օրենսդրություն: Որպեսզի հաղթանակով դուրս գա այդ պայքարից: Որովհետև վաղուց կտրել է նահանջելու բոլոր ուղիները. դրանք այլևս գոյություն չունեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան Sun,…

9 րոպե ago

Հարսանիքի ենք․ Տաթև Ասատրյանն ու Նժդեհը ներկա են եղել հարսանիքին

Հարսանիքի ենք․ Տաթև Ասատրյանն ու Նժդեհը ներկա են եղել հարսանիքին Sun, 10 May 2026 20:15:41…

13 րոպե ago

ԱԱ-2026․ 11 մլն դոլար՝ եզրափակիչի եզակի տոմսի համար

ԱԱ-2026․ 11 մլն դոլար՝ եզրափակիչի եզակի տոմսի համար Sun, 10 May 2026 20:00:57 +0400 ՖԻՖԱ-ի՝…

27 րոպե ago

Բալային շեմը բարձրացնելու ենք մինչև 18 միավոր, ինչպես նաև կլինեն խախտումներ, որոնց դեպքում բալեր չեն հանվի․ Արման Թաթոյանը՝ անհիմն տուգանված վանաձորցուն

Բալային շեմը բարձրացնելու ենք մինչև 18 միավոր, ինչպես նաև կլինեն խախտումներ, որոնց դեպքում բալեր չեն…

34 րոպե ago

Մահացել է Մանե Թանդիլյանի մայրը

Մահացել է Մանե Թանդիլյանի մայրը Sun, 10 May 2026 19:45:33 +0400 Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր…

43 րոպե ago

Պետք է երկրում իրավիճակ փոխվի․ Նարեկ Կարապետյան

Պետք է երկրում իրավիճակ փոխվի․ Նարեկ Կարապետյան Sun, 10 May 2026 19:43:16 +0400 Latest news…

45 րոպե ago