Ո՞ր հայտնի գործչին է առաջարկել Պուտինը ներգրավել Կիևի հետ բանակցություններում

Ո՞ր հայտնի գործչին է առաջարկել Պուտինը ներգրավել Կիևի հետ բանակցություններում

Mon, 11 May 2026 02:00:46 +0400


Գերմանիան մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ կապված Ուկրաինայի հարցով բանակցություններին ԳԴՀ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին ԵՄ-ի կողմից ներգրավվելու հետ, հայտնել են աղբյուրները Reuters-ին։

Գերմանիայի կառավարության անանուն պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ առաջարկը հավաստի չէ, քանի որ Ռուսաստանը չի փոխել կարգավորման իր պայմաններից ոչ մեկը։

DPA-ն հաղորդում է, որ Գերմանիայի կառավարությունը Մոսկվայի առաջարկը համարել է «հորինված» և «Ռուսաստանի հայտնի հիբրիդային ռազմավարության մաս»։ «Այնուամենայնիվ, Գերմանիան և Եվրոպան բաժանել հնարավոր չի լինի», – նշել է աղբյուրներից մեկը։

Tagesspiegel-ը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինի գաղափարը «որոշակի դիմադրության է հանդիպում» նույնիսկ SPD-ի ներսում, որի անդամ է Շրյոդերը։ SPD-ի ներկայացուցիչներից մեկը թերթին ասել է, որ հնարավոր բանակցությունների մոդերատորը «չի կարող պարզապես Պուտինի ընկերը լինել»։

Նախորդ օրը Վլադիմիր Պուտինը իր ելույթում Գերհարդ Շրյոդերին անվանել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկխոսության համար հարմար բանակցող։ Երբ նրան հարցրին, թե ով կարող է ներկայացնել Արևմուտքի դիրքորոշումը բանակցություններում, նա պատասխանեց. «Անձամբ ես նախընտրում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին կանցլեր պարոն Շրյոդերին։ Բայց թող եվրոպացիները ընտրեն այնպիսի առաջնորդ, որին վստահում են և որը մեր մասին ոչ մի տհաճ բան չի ասել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Mon, 16 Nov 2026 20:07:46 +0400 Սամվել…

8 րոպե ago

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝ Փաշինյան

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝…

15 րոպե ago

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել Mon, 16 Nov 2026 20:00:45 +0400 Մյունխենի «Բավարիան» սահմանել…

15 րոպե ago

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց Mon, 16 Nov 2026 19:45:47…

30 րոպե ago

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից Mon, 16 Nov 2026 19:32:54 +0400 Latest news…

43 րոպե ago

Մարդակենտրոնի տակ եկան, դարձան մահակենտրոն

Մարդակենտրոնի տակ եկան, դարձան մահակենտրոն Mon, 16 Nov 2026 19:31:31 +0400 Latest news from Հրապարակ…

44 րոպե ago