Բժշկական թուղթ՝ նիստերից բացակայելու համար, բայց ակտիվ մասնակցություն քարոզարշավներին

Բժշկական թուղթ՝ նիստերից բացակայելու համար, բայց ակտիվ մասնակցություն քարոզարշավներին

Mon, 11 May 2026 13:45:22 +0400


Արդեն մի քանի ամիս է, ինչ ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը չի մասնակցում Գյումրու ավագանու նիստերին։ Ընդհանուր առմամբ, նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մասնակցությունն էլ մյուս խմբակցությունների համեմատ բավականին ցածր է․ թեև ապահովվում է քվորումը, սակայն խմբակցության անդամների զգալի մասը բացակայում է նիստերից։

Հատկանշական է, որ արդեն երրորդ կամ նույնիսկ չորրորդ նիստն է, ինչ բացակայում է նաև խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, և նրա շարունակական բացակայությանը, կարելի է ասել, արդեն համակերպվել են ոչ միայն թիմակիցները, այլև ավագանու ամբողջ կազմը։

Փորձեցինք պարզել, թե որն է Մինասյանի բացակայությունների պատճառը և ինչ հիմքով է նա պարբերաբար բացակայում նիստերից։ Գյումրու քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ Մինասյանը ներկայացրել է առողջական խնդիրների վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ինչով էլ պայմանավորված է նրա բացակայությունը նիստերից։

Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Վերջին ամիսներին նույն Սարիկ Մինասյանը, որը ավագանու նիստերից բացակայում է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ակտիվորեն մասնակցում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին և վերջին օրերի քարոզարշավներին, մասնավորապես՝ Սյունիքում։ Նա պարբերաբար երևում է քարոզչական հանդիպումներին և մասնակցում թիմային ակտիվ աշխատանքներին։

Այս ֆոնին հարց է առաջանում․ եթե Մինասյանն իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունի, ապա ինչպես է կարողանում երկար ճանապարհներ անցնել, օրերով մասնակցել քարոզարշավներին ու քաղաքական հանդիպումներին, սակայն չի կարողանում ներկա գտնվել ավագանու ընդամենը մեկուկես-երկու ժամ տևող նիստերին, որոնք ևս նրա անմիջական պարտականությունների շրջանակում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել

Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել Sat, 07 Nov 2026 17:15:36 +0400 Երեկ…

11 րոպե ago

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400…

26 րոպե ago

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Sat, 07 Nov 2026 16:44:27 +0400 Հայաստանի գրողների միությունից…

42 րոպե ago

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել Sat, 07 Nov 2026 16:30:02 +0400 Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում…

56 րոպե ago

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է…

1 ժամ ago

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ…

1 ժամ ago